«Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է ՛՛Թուրքական հոսք՛՛ ու ՛՛Երկնագույն հոսք՛՛ գազամուղերին սպառնացող վտանգների մասին:
Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%%):
Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ ՛՛Թուրքական՛՛ ու ՛՛Երկնագույն՛՛ հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ:
Երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա Սև ծովի հատակով:
Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:
Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...