Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Միջազգային

Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Մերցին. բանակցությունների գլխավոր թեման Իրանի դեմ պատերազմն է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակը տանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։ ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների օրակարգում գերիշխող թեման Իրանի դեմ պատերազմն է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններ սկսելու որոշում է կայացրել՝ հիմնվելով Իրանի հետ «բանակցությունների ընթացքի» վրա, և որ ինքը «զգացողություն ուներ», որ Իրանը պատրաստվում է սկսել իր սեփական հարձակումը։

Թրամփի խոսքով՝ պատերազմի առաջին մի քանի օրվա ընթացքում ոչնչացվել է Իրանի ռազմական կարողությունների մեծ մասը։

«Գրեթե ամեն ինչ ոչնչացվել է», – նշել է նա։

Մերցը պատերազմի արագ ավարտի հույս է հայտնել։

«Շաբաթ օրվա հարձակումներից հետո գազի և նավթի գների աճն, իհարկե, վնասում է մեր տնտեսություններին, – նշել է նա։ – Ահա թե ինչու մենք բոլորս հույս ունենք, որ այս պատերազմը կավարտվի հնարավորինս շուտ, և մենք հույս ունենք, որ իսրայելական և ամերիկյան բանակները ճիշտ բաներ են անում՝ սա ավարտելու համար»։

Մերցը նաև հույս է հայտնել, որ Իրանում նոր կառավարություն կհաստատվի։

Թրամփի կարծիքով՝ պատերազմից հետո նավթի գները կնվազեն։

«Կարծում եմ՝ նույնիսկ ավելի ցածր կլինեն, քան նախկինում», – նշել է նա։

Թրամփն անդրադարձել է նաև Իրանում նոր իշխանության հնարավոր հաստատման թեմային։

«Իշխանությունը կստանձնի մեկը, ով նույնքան վատն է, որքան նախորդը, այնպես չէ՞։ Դա կարող է պատահել։ Մենք չենք ուզում, որ դա պատահի», – ասել է նա։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի հասնելու գործընթացի վերաբերյալ Թրամփը նշել է, որ երբեմն մեղադրում է մի կողմին, երբեմն՝ մյուսին, սակայն պնդել է, որ համաձայնություն ձեռք է բերվելու։

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Մերցը նշել է, որ բոլորը ցանկանում են տեսնել այս պատերազմի ավարտը հնարավորինս շուտ։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Ուկրաինան պետք է պահպանի իր տարածքը և իր անվտանգության շահերը։