ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը
Հանրության կողմից «ՔՊ-ի կեղծ դպիր» անվանումը ստացած անձնավորությունը՝ Ռաֆայել Արմենի Ջուլհակյանը, դիմել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մի շարք լրատվամիջոցների վերաբերյալ հայցադիմում ներկայացրել՝ պահանջելով 21 մլն դրամ։
Վերոնշյալ անձնավորության կողմից 24News լրատվական ծառայության կայքին ուղարկված տեղեկատվության համաձայն, իբր, 7 լրատվամիջոց «տարածել են իր անձին վերաբերող իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկություններ, որոնք արատավորում են իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»՝ օգտագործելով «ֆեյք դպիր» և «կեղծ դպիր» ձևակերպումները։
Հիշյալ անձը խնդրում է դատարանին 7 պարտավորություն սահմանել պատասխանողների համար, այդ թվում նաև՝ «պատասխանողներից համապարտ կարգով բռնագանձել բարոյական վնասի փոխհատուցում՝ 21,000,000 (քսանմեկ միլիոն) ՀՀ դրամի չափով։»։
Ընդգծենք նաև, որ նույն անձը խնդրում է դատարանին նաև պատասխանող բոլոր ՍՊԸ‑ների նկատմամբ կիրառել կալանքի/արգելանքի միջոց՝ բոլոր գույքային և դրամական միջոցների վրա, ինչպես նաև՝ դատական նիստը դռնփակ անցկացնել։
24News-ն ակնհայտորեն միտում է տեսնում, որ իշխող ՔՊ-ի կողմից հովանավորություն վայելող այս անձնավորությունը պահանջում է ընտրությունների դիմաց սառեցնել առաջատար լրատվամիջոցների հաշիվները, ինչը, բնականաբար, անհաղթահարելի խոչընդոտներ կարող է ստեղծել ԶԼՄ գործունեության համար այս ժամանակաշրջանում։
Նշված գործընթացի մանրամասների վերաբերյալ 24News-ը առաջիկայում կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...