Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԻրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Երևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԽոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ալ-ԱնբիանԿոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery Ինչ ձևաչափով «Ապրելու երկիր»-ը կմասնակցի ընտրություններին. «Հրապարակ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույցՄալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»
Հասարակություն

Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը. «Հետք»

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։ Այս մասին գրում է Հետքը։

«Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Ընկերության սեփականատիրոջ օգտին որոշումներ են կայացրել նաեւ Աբովյանի ավագանու՝ նրա հետ ընդհանուր շահեր ունեցող անդամները։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

Այս պատմության գործող անձինք են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանը, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, Պտղնի համայնքի նախկին ղեկավարի հետ փոխկապակցված եւ փողերի լվացման գործով անցնող Մհեր Բաղդասարովը եւ այլք։

2001 թ․-ին հիմնադրված «Առեւտրի տուն Վիկտորիա» ՍՊԸ-ն 2022 թ․-ին անվանափոխվել եւ կոչվում է «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Նույն թվականից ընկերության միակ փայատերը Բաբկեն Հովակիմյանն է (նախկինում ընկերությունը գրանցված էր Հովակիմյանի մոր անունով)։ Ընկերությանն է պատկանում Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքի հարևանությամբ գտնվող շինանյութի մանրամեծածախ վաճառակետը։

2022 թ․-ից «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն սկսել է բազմաբնակարան բնակելի շենքեր կառուցել Աբովյան համայնքի վարչական տարածքում։ Երկուսը՝ Աբովյան քաղաքում, մեկը՝ Առինջ գյուղում։ Բացի դրանցից՝ ընկերությունն Առինջում կառուցել եւ շահագործման է հանձնել բնակելի տների թաղամասը(13 հատ երկհարկանի թաունհաուսներ)։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրենը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանն է։

Բաբկեն Հովակիմյանը 2023 թ․-ին հիմնադրել է «Միլոն ռիելթի» ՍՊԸ-ն, որի տնօրենը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրն էր՝ Ավետ Կոնջորյանը։ Նա ընկերության տնօրենի պաշտոնը թողել է այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին (դրան նախորդել էր «Հետք»-ի՝ «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հրապարակումը)։

Առինջի հողերի օտարումը

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ 2020 թ․ հուլիսին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Առինջ գյուղի ավագանուն էր ներկայացրել Առինջի համայնքապետի պաշտոնակատարին՝ ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին (Առինջն այդ պահին Աբովյան համայնքի կազմում չէր)։ Պետրոսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Առինջում հիմնական խնդիրներից է հողազավթումը։ Հայկ Մկրտչյանի նշանակումից երկու ամիս անց սկսվեց 2020 թ․-ի արցախյան պատերազմը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո պետական կառավարման ճգնաժամ էր Հայաստանում, պետական եւ համայնքային ինստիտուտները բնականոն չէին գործում։ Վարչապետը մի քանի օր ընդհատակում էր։ Պատերազմի ավարտից մեկ ամիս հետո` դեկտեմբերին, Առինջի ավագանին սկսեց համայնքի մի շարք հողերի օտարումը։

Համայնքային հսկայական հողատարածքներ շուկայականից բազմապատիկ ցածր գներով օտարվեցին եւ վերջնարդյունքում դարձան շինանյութեր ներմուծող եւ վաճառող Բաբկեն Հովակիմյանի սեփականությունը։ Այդ հողամասերը գտնվում են Առինջ գյուղի՝ «Առինջ մոլից» դեպի Երևան-Սեւան մայրուղու՝ «ԳԱԻ պոստ» կոչվող տարածքն ընկած հատվածում։

Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 2020 թ․-ի դեկտեմբերի 9-ի եւ ավագանու դեկտեմբերի 28-ի որոշումներով նախ օրինականացվել է համայնքային հողում ինքնակամ կառուցված 70 քմ մակերեսով շինությունը, ապա այն,  զբաղեցրած 200 քմ հողամասի հետ մեկտեղ, վաճառվել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի մորը՝ Ցողիկ Համբարձումյանին։ Ինքնակամ շինության ու համայնքային հողամասի համար գնորդը վճարել է 1.3 միլիոն դրամ։

Առինջի ավագանու 2020 թ․-ի տարեվերջի նույն՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում կայացված որոշմամբ Բաբկեն Հովակիմյանի մորը սեփականաշնորհվել է մոտ 1 հեկտար հողամաս։ Ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը (0.33 հա եւ 0.66 հա) վաճառել վարձակալին 32.5 միլիոն դրամով։ Գյուղատնտեսական հողամասի վաճառքի 1 քմ-ի գինը կազմել է 795 դրամ, իսկ արտադրական հողինը՝ 4524 դրամ։

Ավագանու որոշման մեջ բացակայում է հողամասի՝ նախկինում վարձակալված լինելու մասին որեւէ փաստական տվյալ (համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումներ եւ այլն)։ Ընդհանրապես, Առինջի ավագանու՝ մինչեւ 2020 թ․-ի դեկտեմբերի որոշումները հրապարակված չեն Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ Առինջի նախկին համայնքապետարանի կայքն անհասանելի է (մինչև խոշորացումը)։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։