Երևանի Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Կատովսկու փողոցի թիվ 21 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերը, հարևաններ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնում։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի։
Ըստ նախնական տեղեկությունների տանիքով անցնող էլեկտրական լարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի պատճառները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան