Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ը Unity փաթեթները ներկայացնում է հատուկ պայմաններով
Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց ունեցող* Ucom-ը գարնանային տոներին ընդառաջ ներկայացնում է իր լավագույն Unity առաջարկներն առավել շահավետ պայմաններով՝ բաժանորդներին տրամադրելով նոր հնարավորություններ տան ինտերնետի, հեռուստատեսության և բջջային ծառայությունների միասնական փաթեթից օգտվելու համար։
Մարտ ամիսը Ucom-ում մեկնարկում է հատուկ առաջարկներով՝ նախատեսված ինչպես առցանց, այնպես էլ սպասարկման գրասենյակներում միացող բաժանորդների համար։ Մարտի 1-ից սկսած՝ ցանկացած Unity սակագնային պլանին առցանց բաժանորդագրվելու դեպքում հաճախորդները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է Unity բոլոր սակագնային պլանների համար և հնարավորություն է տալիս օգտվել տան ինտերնետից, հեռուստատեսությունից և բջջային ծառայություններից առավել շահավետ պայմաններով։ Առաջարկը գործում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ։
Բացի այդ, մարտի 8-ից սկսած՝ Ucom-ի բոլոր սպասարկման գրասենյակներում Unity սակագնային պլաններին միանալու դեպքում հաճախորդները կստանան 2 ամիս 50% զեղչով օգտվելու հնարավորություն։ Առաջարկը գործում է մինչև ապրիլի 7-ը ներառյալ։
«Մենք կարևորում ենք բաժանորդների հարմարավետությունն ու ժամանակակից ծառայություններից օգտվելու հասանելիությունը։ Այդ նպատակով մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցն ու ծառայությունների առաջարկները, որպեսզի ապահովենք ամբողջական և կայուն կապի ու ժամանցի փորձառություն` մեկ միասնական թվային էկոհամակարգում», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գարունը լավագույն ժամանակն է նոր հնարավորությունների համար՝ ընտրեք Unity, օգտվեք Ucom-ի գարնանային հատուկ առաջարկներից։
*Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան