Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Քաղաքականություն

Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները

Խորհրդարանում երեկ կառավարության հետ հարցուպատասխանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի և ընդդիմության միջև լեզվակռվի։ Հընթացս էլ Փաշինյանը կրկին վտանգավոր հայտարարություններ է արել՝ սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նշել է, թե Հայաստանն այսօր ունի խաղաղություն, և եթե ինքն իր խաղաղության երաշխավորը չլինի, ոչ ոք չի լինի։ «Մենք հրաժարվեցինք մեր անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն, այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,- ասել է Փաշինյանը։

Այս կերպ նա առանց անուններ տալու մեղադրում է Ռուսաստանին, նաև «բոչկա» գլորում Հայաստանի նախկին իշխանությունների դեպ ուղղությամբ, որոնք էլ հենց Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագրեր էին կնքել։ Ընդհանրապես խաղաղությունը Փաշինյանի համար դարձել է նախընտրական գլխավոր կարգախոսը, և այն շահագործելով՝ վերջինս ցանկանում է կրկին վերընտրվել։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև փողոցներում մեծ բիլբորդների վրա կարելի է տեսնել կապույտ ֆոնի վրա «Խաղաղություն» գրառումը, որն ուղեկցվում է Փաշինյանի հայտնի սրտիկի պատկերով։

Դեռ ավելի վաղ նշել ենք, որ Փաշինյանի հիմնական կարգախոսը լինելու է հենց խաղաղությունը, իսկ մյուս բոլոր կուսակցություններին մեղադրելու են պատերազմ հրահրելու մեջ։ Փաշինյանն օգտագործում է հասարակության վախերն ու խաղաղ ապրելու ցանկությունը՝ ընտրություններում ձայներ հավաքելու համար։ Առայժմ ընդդիմությանը չի հաջողվում հանրությանը բացատրել, որ փաշինյանական կուսակցությունն ամենևին էլ խաղաղություն բերող չէ, այլ, ընդհակառակը, հենց ինքն է պատերազմի հրձիգը, իսկ ներկայումս Ադրբեջանի խաղաղասիրական դրսևորումներն ու հռետորաբանության մեղմացումն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ հունիսին ապահովել իրենց դրածոյի վերընտրությունը, որից հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ կքաշի։

Սոնա Գալստյան