Իրանում պшտերազմական պայմաններում քաղաքացիական կառուցակարգերը կազմակերպված են աշխատում․ իրանագետ
Իրանի դեմ պատերազմի համատեքստում հիմա գրեթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ռազմական գործողություններին։ Այս մասին գրել է իրանագետ վարդան Ոսկանյանը։
«Քչերն են ուշադրություն դարձնում, թե Իրանի պետական համակարգի նույնիսկ առաջին դեմքի սպանությունից հետո և ծանր պատերազմական պայմաններում որքան կազմակերպված և ներդաշնակ են աշխատում քաղաքացիական կառուցակարգերը։
Կարծում եմ՝ սա անակնկալ էր նաև Իրանի վրա հարձակվողների համար, որովհետև մինչ այս Իրաքի, Լիբիայի և Սիրիայի պետական համակարգի քանդման «փորձն» Իրանի դեպքում չի աշխատում։
Պատկերավոր ասած, Իրանի և Իրաքի տարբերությունը միայն մեկ տառի մեջ չէ, այլ նաև պետականության այն պատմական խորը ավանդույթում, որը ենթադրում է ոչ թե միայն մեկ անձի շատ ուժեղ իշխանություն և այլևս ոչինչ, այլ նման իշխանության պայմաններում նաև ուժեղ պետական կառուցակարգերի առկայություն, որոնք էլ իրականացնում են պետության պատշաճ կառավարումը նաև խիստ ճգնաժամային պայմաններում»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան