Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Հայտնում է ermenihaber.am-ը։
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող հակամարտությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցերը։ Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան շատ ուշադիր հետևում է Իրանում զարգացումներին, ցավում է քաղաքացիական զոհերի համար և մտահոգված է դրանց աճով, իսկ բախումների ընլայնում տարածաշրջանում համարում է անընդունելի։
Էրդողանն ընդգծել է, որ եթե Իրանում բախումները երկար տևեն, կդառնան անկայունության աղբյուր թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի համար, և որ Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրում դիվանագիտական հարթակը ամրապնդելու և բանակցություններին վերադառնալու ուղղությամբ։ Թուրքիայի նախագահը նաև նշվել է, որ տարածաշրջանում և աշխարհում ընթացող հակամարտությունների պայմաններում անհրաժեշտ է դառնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև պաշտպանական համագործակցության ընդլայնումը, և որ կարևոր է արագացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում վաղուց հետաձգված համատեղ քայլերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...