Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արշակ Սրբազանի ազատ արձակման կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։
Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել է ոչ թե պահի հարմարության, այլ հավատքի խորքի մեջ։ Նա մշտապես պաշտպանել է Հայոց Եկեղեցին հավատքով և ճշմարտությամբ՝ առանց աղմուկի, բայց ամուր կեցվածքով, առանց շեղվելու, բայց նաև առանց ատելության։ Նրա խոսքը եղել է արքեպիսկոպոսի խոսք՝ ծանր ու պատասխանատու, և միաժամանակ՝ մարդկային խոսք՝ ուղիղ, պարզ, առանց կեղծ փայլի։
Սրբազանի արժանիքը հենց այն է, որ իր խոսքը երբեք չի մնում միայն խոսք։ Նրա գործը չի շեղվում իր ասածից, և նրա ասածը չի հակասում իր արածին։ Այդ համընկնումը հազվադեպ է մեր օրերում, և հենց դրա համար էլ նրա ներկայությունն ու դիրքորոշումը շատերի համար դարձել են վստահության հենարան, իսկ մյուսների համար՝ ջղաձգման պատճառ։ Նա իր արժեքներով չի վաճառվում, իր համոզմունքներով չի նահանջում, իր պատասխանատվությունից չի փախչում։
Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում կանգնած է հայկական շահի և ազգային արժանապատվության պաշտպանության դիրքերում ու առանց երկմտանքի հնչեցնում է ճշմարտությունը։ Ծիծեռնակաբերդում նա հստակ հայտարարեց․ «Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի»։
Մենք վստահ ենք՝ Արշակ Սրբազանի ուժը միայն բնավորության կոշտություն չէ։ Դա հոգևոր ամրություն է՝ ստացած աղոթքի մեջ, կրած՝ ծառայության մեջ, պահված՝ խղճի առաջ։ Եվ այդ ուժը նաև զուտ տղամարդկային է՝ կանգնել սեփական խոսքի տակ, պատասխան տալ սեփական բառերի համար, չդառնալ պահի շահերի ենթակա, չփոխել ճշմարտությունը «հարմար» լինելու համար։
Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Եկեղեցու պաշտպանությունը իրավական, արժանապատիվ և համերաշխ ճանապարհով։ Կոչ ենք անում մեր ժողովրդին պահպանել սթափություն ու միասնականություն, չտրվել իշխանությունների սադրանքներին, չթուլացնել մեր ներքին դիմադրողականությունը և մշտապես պահել աչքի առաջ մի պարզ ճշմարտություն՝ երբ Եկեղեցին թուլանում է, թուլանում է նաև մեր ինքնության ողնաշարը։
Թող Տերը զորացնի Արշակ Սրբազանին իր ծառայության մեջ, խաղաղություն տա մեր ժողովրդի հոգուն, և իմաստություն՝ բոլորին, ովքեր պարտավոր են ծառայել արդարությանը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան