Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետական գերատեսչություններում, ինչպեսեւ սպասվում էր, կանանց տոնի առթիվ պարգեւավճարներ են բաժանվել, սակայն մեզ ասացին, որ որոշ գերատեսչություններում նաեւ տղամարդիկ են օրերս պրեմիա ստացել, եւ այս փաստը համակարգում անեկդոտների առիթ է դարձել, թե նախընտրական տարում կանանց տոնի առթիվ պարգեւատրում են ոչ միայն կանանց, այլեւ՝ տղամարդկանց։ Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգեւատրումների ֆոնդից պարգեւատրվել են միայն «արժանի» աշխատակիցները։ Նշենք, որ տարբեր գերատեսչություններում պարգեւատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգեւատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։
Ընդ որում, որոշ մարզպետարաններում` տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգեւավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաեւ 10-15 հազարով բավարարվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...