Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան

ՔՊ-ի ներսում դաժան նախընտրական պայքար է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցությունում զեղծարարների փնտրտուքն ու չեզոքացման գործընթացը շարունակվում են։ Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական ցուցակը ձեւավորելու նպատակով, ինչպես հայտնի է, ՔՊ-ում նախորդ շաբաթ ներկուսակցական ընտրություններ անցկացվեցին, պատգամավորի թեկնածության հայտ ներկայացրած 276 թեկնածուներին ավելի քան 1000 պատվիրակ իր ընտրությամբ «դասավորեց» ցուցակում: Բայց ցուցակի կազմման երկրորդ փուլ է նախատեսված: Այդ 1000 ՔՊ-ականները մի հատ էլ առաջին տեղերը զբաղեցրած 50 հոգու միջեւ պետք է ընտրություն կատարեն, որոշեն նաեւ վարչապետի թեկնածուին։

Եվ քանի որ առաջին փուլի ընտրություններից առաջ արգելված էր քարոզչություն անելը, սակայն ոմանց ստացած ձայները կասկածի տեղիք են տվել, որ նրանք, չնայած արգելքին, քարոզչություն են արել պատվիրակների շրջանում, ուստի ՔՊ-ում սկսվել է «ռազբիրատների» եւ զտումների շրջանը: Մենք մի քանի հրապարակում ենք ունեցել այս մասին, գրել ենք, որ նախկին պատգամավոր Կարեն Գրիգորյանին հեռացրել են ցուցակից՝ պարզելով, որ նա արգելված քարոզչություն է արել․ պատվիրակներին խնդրել է իրեն ընտրել, նախօրեին էլ ՔՊ վարչությունը պատգամավոր Դավիթ Դանիելյանին հեռացրեց՝ դարձյալ նույն պատճառով։

Խնդրահարույց են նաեւ 50-րդ տեղը զբաղեցրած, Վայքի տարածքային կառույցի ներկայացուցիչ Հայկ Ավագյանի ձայները։ Երեկ տեղեկացանք, որ կասկածյալների ցանկն օրեցօր ավելանում է, ՔՊ վարչությունը դիտարկում է այլ թեկնածուների եւս հանել ցուցակից, որոնց ձայները խիստ կասկածելի են թվում։ Նրանցից մեկն Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է, որը 52-րդ հորիզոնականում է` հետեւում թողնելով ՔՊ-ական ակտիվ կանանց՝ Լուլուին եւ Արփի Դավոյանին, սակայն կանանց պարտադիր քվոտան լրացնելու համար նա, ըստ էության, անցնում է 50-յակ, բայց մեզ ասացին, որ նրա հարցը դեռ պետք է քննարկեն։

Վերադառնալով ՔՊ վարչության նախորդ օրվա նիստին, որի ընթացքում քննարկել են Դավիթ Դանիելյանի հարցը, մեզ պատմեցին, որ վարչության բոլոր անդամները, առանց բացառության, կողմ են քվեարկել Դանիելյանին ընդհանրապես ցուցակից հանելու առաջարկին, անգամ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի հովանավորյալն է Դավիթ Դանիելյանը: Ըստ մեր աղբյուրի՝ Հարությունյանը, հասկանալով, որ ամեն բան ջրի երես է դուրս եկել, որոշել է ձեռքերը լվանալ ու առանց պաշտպանության թողել իր մտերիմին․ բանն այն է, որ, մեր աղբյուրի խոսքով, Դանիելյանի նկատմամբ բացասական վերաբերմունքը ոչ միայն ներկուսակցական ընտրություններում զեղծարարություններով է պայմանավորված եղել, այլեւ, որ սկսել է հարցեր լուծել ինչ-ինչ շրջանակների համար, գուցե՝ նաեւ իր հովանավորի միջոցով, ինչն էլ զայրացրել է Փաշինյանին, ու, բնականաբար, թիմում նման վերաբերմունք է ձեւավորվել։ Օրինակ, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի միջնորդն է եղել կառավարությունում եւ աջակցել է ինչ-ինչ հարցերում։ Նշենք, որ Փարամազյանի կինն «Աժդանակ» ՍՊԸ-ի բաժնետերերից է, որը զբաղվում է նաեւ հանքերի շահագործմամբ։

Իսկ բուն քվեարկությունների զեղծարարության մասով Դավիթ Դանիելյանի առաջ են դրել sms հաղորդագրությունների պատճեններ՝ ուղարկված պատվիրակներին, որոնցով խնդրել է իրեն ընտրել: Նաեւ պարզել են, որ ոմանց հետ էլ հեռախոսային զրույցներ է ունեցել, ընդ որում՝ այս ամենը սկսել է դեռ տարեսկզբին, երբ շարքերին, կարելի է ասել, հայտնի չի եղել, թե ինչ սկզբունքով է ձեւավորվելու ցուցակը, եւ միայն Փաշինյանի նեղ շրջապատում կարող էին այդ մասին իմանալ։ Դավիթ Դանիելյանն ընդունել է մեղքը եւ վարչության որոշումը՝ իրեն հեռացնելու վերաբերյալ։ Սակայն, ասում են, բավական ծանր է տարել, երեկվանից ոչ մեկի հետ չի շփվում, նիստին էլ գնացել է` հույս ունենալով, որ ՔՊ վերնախավից ոմանք իրեն կաջակցեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։