Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ քպական պաշտոնյաները բազմամիլիոնանոց պարգևավճարներ են ստացել, դա առաջացրեց հանրության գերակշիռ մասի արդարացի զայրույթը: Իսկ քանի որ առջևում ընտրություններ են, հասկանալի է, որ իշխանությունները պետք է որոշակի շերտերի «խաթրն առնեն» կամ, ինչպես նշում են փորձագետները, պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանեն:
Օրեր առաջ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ավելանալու են 10 հազար դրամով: Եվ, ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշել են պարգևավճարի անվան տակ «մի քանի կոպեկ» տալ նաև պետական որոշ կառույցների աշխատակիցների, ընդ որում՝ այնպիսի ոլորտներում, որտեղ առնվազն վերջին 5-6 տարում նույնիսկ Ամանորյա պարգևավճար չի տրվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի, «մարտիության» պարգևավճար են բաժանել երաժշտական և արվեստի այլ դպրոցների մանկավարժներին: Խոսքը 30 հազարական դրամի մասին է: Սակայն պարզվում է, որ այդ 30 հազար դրամն էլ չեն ստացել, այսինքն՝ խոսքը «մաքուր» գումարի մասին չէ: Պահումներից հետո մանկավարժները, մեր տեղեկություններով, ստացել են 16-20 հազար դրամ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նման «պարգևավճարներ» բաժանելու են այլ կառույցների ևս, այդ թվում՝ մանկապարտեզներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այլ պետական կազմակերպությունների «ոչ բարձրաստիճան» աշխատակիցներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...