Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մողավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մարտի 6-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց գործի վերաբերյալ։
«ժամանակին այս նույն ելույթի համար Արամ Հարությունյանը քրեական շրջափուլով անցել էր, այն ժամանակ մեղադրում էին բռնությունն արդարացնելու համար։ Այնտեղ արդարացվեց երեք ատյաններով, hետո արդեն այլ առիթով նույն ելույթն ունենալու համար այս անգամ արդեն «վիրավորանք» հոդվածն էին գրել, այն ժամանակ հոդվածը Քրեական օրենսգրքում առկա էր, հետո ապաքրեականացվեց, գործը կարճվեց՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Հարությունյանը։

Դրանից հետո դատախազությունը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարացնելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բեկանել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը և վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ընդհանուր առմամբ, այս դատական քաշքշուկը շուրջ 4 տարի է տևել։

«Սա է մեր երկրում արդարադատության վիճակը։ Ու զարմանալի է, թե սա որքան կարևոր էր դատախազության համար, որ երկու անգամ արդարացման վերդիկտի առկայությունից հետո ևս մեկ անգամ դիմեցին, որ երրորդ անգամ հասնեն հաջողության։ Բայց ինչպես Արամ Հարությունյանն է նշում, իր համար պատիվ է նման արարքի համար մեղավոր ճանաչվել»,- նշեց Հարությունյանը։
Նա հավելեց, որ այս անգամ էլ իրենք են բողոքարկելու վերաքննիչ դատարան։

Նշենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և հրապարակային եղանակով անձի վերաբերյալ հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ: Խոսքը վերաբերում է 2022թ․ հունիսին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելուն։