«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում
«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման հայտարարություն
«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!»» հայկական ժողովրդական շարժումը, փորձագիտական մի շարք քննարկումների արդյունքում, արձանագրում է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը գտնվում են աննախադեպ սպառնալիքի ներքո:
Պաշտոնական Բաքուն, հենվելով Թուրքիայի աջակցության վրա և օգտագործելով միջազգային ամբիոնները, իրականացնում է հայկական պետականության լուծարման փուլային ծրագիր՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի քողի տակ:
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը (Western Azerbaijan Community, WAC) ինտենսիվորեն աշխատում է ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ տարածելով «վերադարձի իրավունքը» և «պատմական արդարությունը վերականգնելու» թեզերը:
Միջազգային կառույցներին հասցեագրված այդ կազմակերպության նամակները Հայաստանին մեղադրում են «ադրբեջանական ժառանգության» ոչնչացման մեջ, պահանջում են մոնիթորինգի առաքելություններ, ինչպես նաև խնդրում են միջգերատեսչական առաքելություն Հայաստանի տարածքում՝ «Արևմտյան Ադրբեջանը» վերածնելու համար:
Իրավիճակի վերլուծությունը, որը ներկայացրել են անվտանգության, տնտեսության, միգրացիայի, ինքնության և եկեղեցու ոլորտների փորձագետները, ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը բախվել է իր կործանմանը տանող հինգ փոխկապակցված սպառնալիքների՝ տարածքների նկատմամբ ինքնիշխանության կորուստ, տնտեսական անկախության կորուստ, ժողովրդագրական աղետ, ազգային ինքնության, մշակույթի և եկեղեցու ոչնչացում:
Այս կրիտիկական իրավիճակում՝ մեր երկրի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանի քաղաքացիները պարտավոր են իրականացնել պետականության պաշտպանության համակարգային և պրոֆեսիոնալ աշխատանք:
Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականությանը հակազդելու պատասխանը պետք է լինի ինտելեկտուալ, հասարակական և հայրենասիրական ուժերի համախմբումը:
Վերոհիշյալի հիման վրա «Ո՜չ «Արևմտյան Ադրբեջանին!»» ժողովրդական շարժումը որոշում է՝
1. Հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը միջազգային անվտանգության սպառնալիք, հայ ժողովրդի մշակութային և քաղաքական ցեղասպանության ակտ և կոչ անել միջազգային հանրությանը` Բաքվի այս նկրտումներին տալ սկզբունքային իրավական գնահատական:
2. Կազմավորել երեք պրոֆիլային աշխատանքային խմբեր՝ հակառակորդի ծրագրերին համակարգային հակազդելու, սպառնալիքների փորձագիտական վերլուծության և պաշտպանության կոնկրետ միջոցառումների մշակման համար:
Խմբերի գործունեությունը ուղղված է փորձագետների, հանրային կարծիքի առաջնորդների և սփյուռքի ներկայացուցիչների ջանքերի համակարգմանը:
I. Անվտանգության աշխատանքային խումբ
Ազգային անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերլուծություն, էսկալացիայի սցենարների գնահատում և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմավարությունների մշակում՝ «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին հակազդելու շրջանակներում:
II. Տնտեսության աշխատանքային խումբ
TRIPP նախագծի իրականացման հետևանքների, Թուրքիայի հետ սահմանի բացման ռիսկերի վերլուծություն, տնտեսական ինքնիշխանության կորստի կանխման ծրագրերի մշակում:
III. Միգրացիայի և ժողովրդագրության աշխատանքային խումբ
Հակազդում 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» ծրագրերին, սահմանամերձ գյուղերի և քաղաքների հայկական բնակչության էմիգրացիայի մոնիթորինգ:
Նպատակ՝ ադրբեջանական «Վերադարձի հայեցակարգի» իրավաբանական վերլուծություն՝ որպես ժողովրդագրական էքսպանսիայի գործիք, սահմանամերձ շրջաններում բնակչության՝ իրենց հայրենի հողում մնալուն ուղղված սոցիալ- տնտեսական, կրթական ծրագրերի մշակում:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել