Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․
«Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Բայց կարծես իշխանության որոշ ներկայացուցիչներ դա չեն գիտակցում։
Սուրեն Պապիկյան, ձեր պաշտոնը քարոզարշավ անելու կամ ցուցադրական այցերով զբաղվելու համար չէ։ Ձեր գործը երկրի անվտանգությունն է։ Այս պահին տարածաշրջանում լարվածությունը մեծանում է, և Ադրբեջանը կարող է ցանկացած պահի փորձել օգտվել իրավիճակից։
Եթե այդ պահին Հայաստանը պատրաստ չլինի, դրա գինը կարող է լինել Սյունիքը։ Հետո կրկին ասել «նախկիններն էին մեղավոր» արդեն ոչ մեկին չի հետաքրքրի։ Ժամանակն է հասկանալ՝ պաշտպանության նախարար լինելը պատասխանատվություն է, ոչ թե քաղաքական շոու»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...