Թրամփի հետքայլն ու քրդական պլացդարմի ձախողումը. Իրանը չեզոքացրեց վտանգը․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե քրդերը պետք է Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ ներքաշվեն, քանի որ դա կբարդացնի իրավիճակը։
Մի քանի օր առաջ, սակայն, նա նշել էր, որ եթե քրդերը ցամաքային գործողության գնան, կհովանավորի նրանց։
Այսօր առավոտյան Իրանի ԻՀՊԿ-ը հայտարարել էր, որ Իրաքի իրանամետ ուժերը և Իրանի ԶՈւ-երը Հյուսիսային Իրաքում հուժկու հարվածներով չեզոքացրել են քրդական զինյալների ներխուժման հնարավորությունը։
Պարզ է, որ սկզբում՝ բնակավայրերում ապստամբության, այնուհետ՝ Իրանից սերող քրդական կուսակցությունների զինյալների միջոցով այս երկրի տարածքի գոնե մի հատվածում ցամաքային պլացդարմի ստեղծման ծրագիրը տապալվել է, ապստամբների բացակայության և քրդական ուժերին Իրաքի տարածքում հասցված ուժգին հարվածների շնորհիվ։
Նման ծրագիր ժամանակին Իրանի դեմ փորձել էր իրականացնել նաև Սադդամ Հուսեյնը՝ իրանա-իրաքյան պատերազմից առաջ պայմանավորվելով իրանական վտարանդի պրոշահական ուժերի հետ, ստեղծելու Խուզեստանի, այսպես կոչված, պլացդարամը, սակայն այն մատնվել էր լիակատար անհաջողության»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել