Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանի Սուր շրջանի Թայր Դեբբա գյուղաքաղաքի վրա իսրայելական հարձակումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 3, վիրավորվել՝ 15 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Փրկարարական և փլվածքների հեռացման աշխատանքները դեռևս շարունակվում են:
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի հարավային մի քանի տարածք, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանը։
Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ Բեյրութում հարվածել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող ենթակառուցվածքներին։
Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ երկու անգամ թիրախավորել է ալ-Ադայսա սահմանային բնակավայրում գտնվող իսրայելական ուժերին, ինչպես նաև Այթարուն բնակավայրի ուղղությամբ շարժվող իսրայելական ուժերին։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանի առողջապահության նախարար Ռաքան Նասեր ադ-Դինը հայտարարել է, որ մարտի սկզբից Լիբանանի դեմ Իսրայելի կողմից շարունակվող ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 394-ի, իսկ վիրավորներինը՝ 1130-ի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...