Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը մեթադոն է գնել նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Սակայն շահերի բախում պետական որևէ օղակ չի նկատում գործընթացում։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Առողջապահության նախարարության պետական գնումները, ուշագրավ մի իրավիճակ է արձանագրել․ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։
Խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող բաժնեմասին։ Վերջինս 31 տոկոս բաժնեմաս ունի «Արֆարմացիա» ընկերությունում, որը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ։
Պետական գնումներ՝ նույն գերատեսչությունից
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին «Արֆարմացիա» ընկերությունը պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարումներ՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
20 հունվարի 2025 թ. – շուրջ 14 մլն դրամ,
20 հուլիսի 2025 թ. – շուրջ 30.6 մլն դրամ,
09 հոկտեմբերի 2025 թ. – շուրջ 38.5 մլն դրամ
Այսպիսով, միայն նշված երեք գործարքների շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։
Մատակարարված դեղերի թվում՝ մեթադոն
Գնումների փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը վերաբերում է առողջապահական լաբորատոր նյութերի և դեղերի մատակարարմանը։ Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։
Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները հաճախ բարձրացնում են շահերի հնարավոր բախման վերաբերյալ հարցեր, երբ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։
Այս պարագայում խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ պետական գնումների պատվիրատուն հենց այն կառույցն է, որը ղեկավարում է նախարարը ինքը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...