Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

Մատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները վերջին տարիներին շարունակում են մնալ հասարակական քննարկումների կենտրոնում։ Բնակարանների բարձր գները, առողջապահական ծախսերի աճը և աշխատատեղերի պակասը այն հարցերից են, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց կյանքի վրա։ Այս ֆոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ծրագիրը քաղաքական օրակարգ է բերել մի շարք սոցիալական նախաձեռնություններ, որոնք, ըստ ծրագրի հեղինակների, կարող են նպաստել տնտեսական ակտիվության աճին, սոցիալական կայունության ձևավորմանը և արտագաղթի նվազեցմանը։

Ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը քսան հազար մատչելի բնակարանի կառուցումն է պետական աջակցությամբ։ Նախագծի տրամաբանությունը հիմնված է պետություն–մասնավոր հատված համագործակցության վրա։ Նախատեսվում է, որ կառուցապատող ընկերություններին կտրամադրվեն անվճար հողատարածքներ և անհրաժեշտ կոմունիկացիաներ՝ գազի և էլեկտրաէներգիայի ապահովմամբ։ Դրա դիմաց կառուցված բնակարանների մի մասը կփոխանցվի պետությանը, որը դրանք կվաճառի քաղաքացիներին արտոնյալ պայմաններով կամ ֆիքսված գնով։ Միաժամանակ գնորդներին նախատեսվում է վերադարձնել հարկերի զգալի մասը, ինչը պետք է հնարավորություն տա բնակարան ձեռք բերել ավելի մատչելի արժեքով։

Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ նման մեխանիզմը կարող է միաժամանակ լուծել մի քանի խնդիր։ Նախ, այն կարող է խթանել շինարարական ոլորտի զարգացումը՝ ստեղծելով նոր ներդրումային ծրագրեր և աշխատատեղեր։ Երկրորդ, բնակարանների մատչելիությունը կարող է նպաստել երիտասարդ ընտանիքների սոցիալական կայունությանը և նվազեցնել արտագաղթի շարժառիթները։ Երրորդ, ծրագրի իրականացումը կարող է աշխուժացնել տնտեսության հարակից ոլորտները՝ շինանյութերի արտադրությունից մինչև ծառայությունների շուկա։

Ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում նաև դեղորայքի հասանելիության թեման։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանում դեղորայքի բարձր գները լուրջ սոցիալական խնդիր են, հատկապես տարեցների և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Այդ պատճառով տնտեսական ծրագրում նախատեսվում են քայլեր, որոնք ուղղված են դեղորայքի գների նվազեցմանը և շուկայի ավելի մրցակցային պայմանների ստեղծմանը։

Այս օրերին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է իրազեկման հանդիպումներ իրականացնել՝ հասարակությանը ներկայացնելով իր տնտեսական և քաղաքական ծրագրերը։ Կուսակցության ներկայացուցիչները տարբեր բնակավայրերում խոսում են բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և սոցիալական խնդիրների լուծման իրենց առաջարկների մասին՝ փորձելով դրանք դարձնել հանրային քննարկման թեմա։

ՓԱՍՏ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովասափյանը անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» տնտեսական ծրագրերին ու Փաշինյանի իշխանության կաշկանդվածությանն այս ֆոնին մեր զրուցակիցը նշել է.

«Անընդհատ խոսում են 300 դպրոց 500 մանկապարտեզի մասին, դա պետք է ընտրություններին լինի իրենց գլխավոր ֆիշկան, քանի որ ուր գնում են դրա մասին են խոսում։ Մարալիկում էլ տեսանք, ինչպես Փաշինյանը ցայտնոտի մեջ ընկավ երբ իրեն ասեցին, որ ճանապարհը մինչեւ իրենց են կառուցել ու նրա արձագանքը խոսում է այն մասին, որ Փաշինյանն իր համար ընդամենը մի էպիկ կերպար է ստեղծել` գլխարկը, կեղծ բարի ժպիտը, եղբայր ջան ասելով ու այդ կերպարը միանգամից քանդվում է, երբ նրան քննադատական խոսք են ասում։ Նույնը Կաթողիկոսի հետ կապված հարցադրումը օրեր առաջ, մենք տեսնք թե նա ինչպես ափերից դուրս եկավ և ոչ ադեկվատ վիճակով ցույց տվեց թե ինքն իրականում ով է և ինչ է թաքնված իրականում այդ բարի ժպիտի տակ։

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզչության մեջ սոցիալական բաղադրիչը բավականին շատ է և նրանք կարծես թե լրիվ այսպես ասած տասնոցին են խփել, երբ խոսում են բնակարանաշինության, մատչելի դեղորայքի ներկրման մասին։ Քանի որ դա շատ զգայուն թեմա է ու մարդկանց շատ հուզող հարցեր են սրանք, իսկ Փաշինյանը իր կառավարման ութ տարիների ընթացքում նորմալ ինչ-որ ձեւով մարդկանց բնակարանային խնդիրները չի լուծել ու այն ինչ ասում էր կենացային մակարդակով մնաց։ Իսկ «Ուժեղ Հայաստանը» շատ հետաքրքիր կոնցեպտ է բերել օրակարգ և իր դիսկուրսը տանում է հենց այս թեզերի շրջանակում, ինչը կարծես ցավեցնում է Փաշինյանին, այսպես ասած կոշտուկը հարմար տրորել են։ Ինչն, իհարկե, ՔՊ-ին նյարդայնացնում է, բայց ինչքնա էլ շատախոսեն ու մեծախոսեն, մարդիկ տեսնում են երկու իրականություն, երբ մարդիկ օրինակ աշխատում են, բարձրաձայնում են կոնկրետ խնդիրներ չունենալով իշխանություն և լրիվ այլ բան է երբ իշխանությունն է խոսում այդ խնդիրների մասին։ Նիկոլ Փաշինյանն իր ութամյա կառավարման ընթացքում, չկարողացավ իրեն ազատել ընդդիմադիր Նիկոլի դեմքից և հաճախ երբ նրա ելույթները լսում ես թվում է, թե ինքը խոսում է այլ իշխանության մասին և ինքը ընդհանրապես կապ չունի այդ իշխանության որոշումների կայացման հետ, մինչ դեռ մենք տեսնում ենք նրա միանձնյա կառավարումը ութ տարիների ընթացքում։ Ցանկացած բան, որը դուր չի գալիս Փաշինյանին անմիջապես արժանանում է իրավապահ համակարգի միջամտությանն ու կասեցվում»,- եզրափակել է Արմեն Հովասափյանը։

Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է իր քաղաքական օրակարգի կենտրոնում պահել սոցիալական և տնտեսական խնդիրները՝ ներկայացնելով բնակարանաշինության, առողջապահության և ներդրումային քաղաքականության վերաբերյալ իր առաջարկները։ Կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ՝ տնտեսական խնդիրների լուծումն է երկրի զարգացման հիմնական նախապայմանը, իսկ ներկայացված ծրագիրը նախատեսված է համապարփակ և բազմաշերտ փոփոխություններ իրականացնելու համար։ Ըստ ծրագրի հեղինակների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստ է առաջարկել գործնական քայլեր, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսության աշխուժացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանը։