Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ»
Բժիշկներն ահազանգում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծացել է, սակայն նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել։ Իսկ ոմանց աշխատավարձը մոտ 50 տոկոսով նվազել է։ Թե ինչ հաշվարկ է գործում, ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել, առողջապահության նախարարությունից հստակ պարզաբանում չեն ներկայացնում։ Օրերս ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց՝ խորհրդարանական խմբակցություններին խնդրելով ուշադրություն դարձնել բուժաշխատողների աշխատավարձերի խնդրին։
Մենք տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքը որոշել է աշխատանքային քննարկում անցկացնել ուրբաթ օրը, հրավիրել մի շարք ԲԿ-ների ներկայացուցիչների: Հրավեր է ուղարկվել նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ քննարկելու ստեղծված աբսուրդ իրավիճակը։ Աշխատանքային քննարկման կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...