ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է
Պաշտպանության նախարարությունը չի կարողանում մարսել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի բացահայտումը, որ 2025 թ. ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել։ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն օրերս հայտարարել էր, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել։ Նա ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով։ Դրանից հետո մի քանի առաջատար լրատվամիջոցներ հետաքննություն էին անցկացրել, պարզել, որ ամռանը Սոթքի հատվածում ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել, որի «մի հատվածն էլ Հայաստանի սուվերեն տարածքում է»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ խորհրդարանում Թաթոյանին ստի մեջ էր մեղադրել, երեկ էլ իր խոսնակին պարտադրել էր մի տեսանյութ պատրաստել՝ փորձելով հերքել սկանդալային տեղեկությունները։ Ըստ Արամ Թորոսյանի պնդումների՝ Google Earth տիեզերական լուսանկարների կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, և սահմանագիծն իրավական հիմք չունի։
Նա նկատել է՝ ՊՆ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով։ «Այն ունի իրավական ուժ և հաստատվել է Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից»։ ՊՆ խոսնակը պնդում է՝ ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այդուհանդերձ, ինչպես սովորաբար լինում է փաշինյանական իշխանության դեպքում, այս հերքումները որևէ մեկին համոզել չեն կարող։
Ի վերջո, առաջին անգամը չէ, որ պաշտոնական հերքումից կարճ ժամանակ անց պարզվում է իրականությունը։ Իսկ Թաթոյանի ու ԶԼՄ-ների բացահայտումները սպառնում են լուրջ հետևանքներ ունենալ գործող իշխանությունների համար, որոնք առանց այն էլ խրվել են իրենց ստի ու կեղծիքի մեջ՝ շարունակելով մանիպուլացնել հասարակությանը։
Սոնա Գալստյան




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել