Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները

Փաշինյանի խոստումը՝ կենսաթոշակները բարձրացնել ամսական միջին պարենային զամբյուղի մակարդակին, չի իրականացվել. նույնիսկ նախընտրական կենսաթոշակների ներկայիս բարձրացումը չի համապատասխանում գնաճին: Սա նշանակում է, որ կենսաթոշակները դեռևս բավարար չեն թոշակառուների համար: Դեղորայքի և կոմունալ ծառայությունների գների աճի պայմաններում թոշակառուները գտնվում են ծանր վիճակում: Հեգնական է, որ կոմունալ ծառայությունների բարձր սակագների պայմաններում սա շարունակում է մնալ արդիական խնդիր՝ թոշակների հետ մեկտեղ: Կառավարության անարդյունավետությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը մայիսին կարող է բախվել ջրի մշտական պակասի, ինչը կպահանջի 17-ժամյա ջրամատակարարում:

Միևնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում են շրջագայությունները Հայաստանի տարբեր մարզերով՝ հանդիպումներ ունենալով քաղաքացիների հետ։ Այս այցելությունների ընթացքում իշխանության ներկայացուցիչները փորձում են ներկայացնել իրենց քաղաքական օրակարգը՝ երբեմն ուղեկցելով այն ոչ պաշտոնական և թեթև ձևաչափով հանդիպումներով։ Սակայն այս վարքագիծը հաճախ տարակուսանք է առաջացնում հասարակության մի հատվածի մոտ, հատկապես այն պայմաններում, երբ սոցիալական խնդիրները շարունակում են մնալ հանրային օրակարգի կենտրոնում։

ՓԱՍՏ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովասափյանը նշեց, որ իշխող քաղաքական ուժը փորձում է հնարավորինս վաղ սկսել նախընտրական ակտիվ փուլը և ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում։

«Դեռեւս կուսակցություններ կան որոնք գրանցված չեն, դաշինքային ֆորմատներ են ձեւավորում իսկ Փաշինյանն ու իր թիմը ամբողջովին լծված է քաղաքական կոնսուլտացիաներով ժողովրդի հետ, փորձում են այսպես ասած վերջին տարիների չակերտավոր ձեռքբերումները թանկով ծախել հասարակության վրա։ Ներկայացնում են իրենց սիրելի «աննախադեպների» պորցիան, անմիջական շփումների ձեւով ավելի հասանելի ձեւաչափով ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը փորձում է օգտագործել այնպիսի քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս քաղաքական գործչին քաղաքացիների հետ շփվել առավել մտերմիկ միջավայրում և ձևավորել ավելի հասանելի կերպար։

«Սա ակնհայտ մանիպուլյացիոն մի գործիքակազմ է, որը Փաշինյանի համար թիվ մեկ միջոցն է և նա փայլուն իրականացնում է մարդկանց ականջներին հերթական լապշան կախելու տեսքով»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը վստահ է, որ հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերը շատ լավ հասկանում են տեղի ունեցող գործընթացները, հատկապես երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակների բարձրացման հարցին։

«Նույն թոշակների բարձրացման հետ կապված բլեֆը. Երկու ամիս առաջ Փաշինյանն ասում էր 10000 դրամ բարձրացնեմ թոշակը, թոշակառուն որտե՞ղ է ծախսելու, այս նրա հայտնի արտահայտությունը աշխատելու է իրենց դեմ։ Մարդը հասկանում է, որ քաղաքական ընդդիմադիրների ճնշումներից հետո նրանք այդ հետքայլն արեցին և գնացին թոշակների բարձրացման։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա ընտրակաշառքի պես մի բան է»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Քաղաքագետը նաև չի բացառում, որ ընտրական գործընթացներին զուգահեռ կարող են կիրառվել նաև ճնշման տարբեր մեխանիզմներ։

«Իշխանությունը փորձեց իրեն ապահովագրել, երբ հայտարարեց թե մի քաղաքական ուժ, փորձի ինչ-որ բարեգործություններ անել կամ նմանօրինակ ինչ-որ քայլեր ձեռնարկի դա քրեորեն պատժելի արարք է լինելու, կոռուպցիոն ռիսկեր պարունակող։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ այս թեմայով հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, դրանով փորձեցին կանխել ու ապահովագրել իրենց, որ նման դեպքերում մարդկանց տարբեր գործերով անցկացնեն»,- նշել է Արմեն Հովասափյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» տնտեսական ծրագրերին և իշխանության արձագանքին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ իշխանությունը շարունակում է իր քարոզչության առանցքում պահել ենթակառուցվածքային ծրագրերը։

«Անընդհատ խոսում են 300 դպրոց 500 մանկապարտեզի մասին, դա պետք է ընտրություններին լինի իրենց գլխավոր ֆիշկան, քանի որ ուր գնում են դրա մասին են խոսում։ Մարալիկում էլ տեսանք, ինչպես Փաշինյանը ցայտնոտի մեջ ընկավ երբ իրեն ասեցին, որ ճանապարհը մինչեւ իրենց են կառուցել ու նրա արձագանքը խոսում է այն մասին, որ Փաշինյանն իր համար ընդամենը մի էպիկ կերպար է ստեղծել՝ գլխարկը, կեղծ բարի ժպիտը, եղբայր ջան ասելով, և այդ կերպարը միանգամից քանդվում է, երբ նրան քննադատական խոսք են ասում։ Նույնը Կաթողիկոսի հետ կապված հարցադրումը օրեր առաջ․ մենք տեսանք, թե նա ինչպես ափերից դուրս եկավ և ոչ ադեկվատ վիճակով ցույց տվեց, թե իրականում ինչպիսի վերաբերմունք ունի քննադատության նկատմամբ»,- նշել է քաղաքագետը։