ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները
ԲԴԽ-ն կրկին դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ըստ ամենայնի՝ ԲԴԽ-ն որոշումն ընդունել է միաձայն, համենայն դեպս՝ հատուկ կարծիքի առկայության մասին ոչինչ չասվեց։ Որոշման հրապարակմանը չի ներկայացել Դավիթ Հարությունյանը և նրա ներկայացուցիչը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Ի դեպ, հատկանշական է, որ վերաբացված ողջ գործի քննության ընթացքում Դավիթ Հարությունյանը փորձում էր պարզել՝ ի վերջո ինչ կարգավիճակ ունի՝ դատավո՞ր է, թե ոչ, սակայն ԲԴԽ-ն այդպես էլ պարզաբանում չներկայացրեց, թեև մասնագիտական հանրության պնդմամբ՝ ԲԴԽ նախորդ՝ լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնելու պայմաններում դատավորը պետք է վերականգնվեր պաշտոնում, ինչը տեղի չէր ունեցել, այսօր էլ՝ ԲԴԽ-ն որոշեց կրկին դադարեցնել «դատավորի» լիազորություն։
Ըստ էության՝ ՍԴ որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումները փաստացի չվերացվեցին, գործի քննությունը տեղի ունեցավ միայն ձևական կողմի պահպանմամբ, ընդ որում, «կանոններն» էլ, ինչպես նշում էր Հարությունյանը, պարզ չէր։
Ավելին, Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ ելույթում նշել է, որ այս վարույթով ստացված տպավորությամբ՝ դատավարական միակ հակառակորդը ԲԴԽ-ն էր։ Հարությունյանը նաև նշել էր, որ առանձնապես լիահույս չէ, որ ԲԴԽ-ն կմերժի միջնորդությունը և կարձանագրի խախտումները, նկատեց՝ այդ դեպքում ԲԴԽ-ն ստիպված բախվելու է Սուրեն Անտոնյանի և Արթուր Ստեփանյանի գործերով կայացված որոշումների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...