ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Եվրոպական խորհրդարանի՝ Մոլդովայում բացված գրասենյակը կզբաղվի նաև Հայաստանով։ Մեցոլան պնդում է, թե իրենց կողմից ուժեղ հանձնառություն կա խորացնելու կապերը քաղաքական, անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։ 2025 թվականի նոյեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բացվել է Եվրոպական խորհրդարանի գրասենյակը։ «Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես խորացել են»,– ասել է Ռոբերտա Մեցոլան։
Սա ոչ այլ ինչ է, քան, այսպես կոչված, «մոլդովական սցենարի» պտուտակներից մեկը։ Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա, հնարավոր է, նաև ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին նամակ էր հղել Բրյուսել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։ Դեկտեմբերին էլ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով արդեն մարտի 16-ին ժամանելու է Երևան, հայտարարել էր Հայաստանին 12 մլն եվրո հատկացնելու մասին՝ «ՌԴ հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար»։
Այսպիսով, Արևմուտքը գործարկում է իր բոլոր հնարավորությունները՝ Փաշինյանի վերընտրությունն ապահովելու համար, իսկ «եվրոպական արժեքները» կմղվեն երկրորդ պլան՝ հանուն քաղաքական կոնյունկտուրայի։
Մոնիկա Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...