Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

4 գիծ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար. ԵՄ խորհրդարանում Փաշինյանի ելույթի հետքերով․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․ «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա ճիշտ ճանապարհ է։ Բայց կա մի բան, որը կարևոր է հասկանալ հենց սկզբից․ ԵՄ-ում, ինչպես ցանկացած ուժեղ միությունում, չեն ընդունում խնդրողներին։ ԵՄ-ն ինքը պետք է ցույց տա, որ այստեղ ընդունում են պետություններ, որոնք հարգում են իրենց և իրենց քաղաքացիներին։

Սա նշանակում է, որ եվրոպական ինտեգրումն արդյունավետ է միայն ինքնահարգանքի դիրքից. երբ մենք շարժվում ենք դեպի եվրոպական չափանիշներ, որովհետև դրանք համապատասխանում են մեր արժեքներին, ոչ թե որովհետև մեզ այդպես են հրամայել կամ որովհետև դա տվյալ պահին շահավետ է։ Իսկ այսօվա իշխանության քայլերը եվրոպական չափանիշներին ոչ թե մոտ են, այլ հակասող։

Այդ պատճառով ես առաջարկում եմ 4 գիծ՝ ոչ թե Եվրոպայի համար, այլ մեզ համար։

1) Տարածքային ամբողջականություն։

Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահմաններն անձեռնմխելի են։ Քանի դեռ օկուպացիոն զորքերը կանգնած են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ԵՄ-ն մեզ չի ընդունի։ Եվ, ի դեպ, այդպես ճիշտ էլ կլինի։

2) Վերադարձի և փոխհատուցման իրավունք։

Արցախի հարյուր հազարից ավելի հայեր դարձել են բռնի տեղահանվածներ։ Ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը չի պարունակում նրանց վերադարձի իրավունքի իրագործման և արդար փոխհատուցման մարդասիրական մեխանիզմ, թերի է։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկանց մոռացության տալու վրա։

3) Երկրի ներսում ժողովրդավարություն, իրավունքներ և ազատություններ։

Եվրոպական ուղին անհամատեղելի է եկեղեցու նկատմամբ ճնշումների, քաղաքական ընդդիմախոսների հետապնդման, անձնիշխանության  ու կուսակցապետության հետ

ԵՄ-ն ինքը պետք է ցույց տա, որ դա անհամատեղելի է եվրոպական արժեքների հետ, որ ԵՄ ինտեգրումը սկսվում է տնից՝ խոսքի ազատությունից, դատարանների անկախությունից, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, կրոնական ինստիտուտների անկախությունից և վերահսկողությունից դուրս լինելուց։ Հայաստանը, որը դեպի ԵՄ է շարժվում, բայց ներսում կառուցում է ավտորիտարիզմ, եվրոպական Հայաստան չէ։

Այս ամենը Եվրոպան պետք է նկատի, տեսնի, որ ոչ թե խրախուսի, այլ անթույլատրելի դարձնի:

4) Բոլոր ստորագրված պայմանագրերի պահպանում։

Հայաստանը պետք է լինի պետություն, որը պահում է իր խոսքը։ Սա նշանակում է, որ բոլոր դաշնակցային պարտավորությունները և առևտրային համաձայնագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է, կատարվում են ամբողջությամբ՝ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գործում են և քանի դեռ գործընկերները նույնպես կատարում են դրանք իրենց կողմից։ Պարտավորությունների վերանայումը հնարավոր է միայն լեգիտիմ բանակցային մեխանիզմների միջոցով, ոչ թե լուռ խուսափելու ճանապարհով։ Երկիրը, որը չի պահում իր խոսքը, չի դառնա ԵՄ անդամ և արժանի էլ չի լինի դրան։

Այս 4 գիծը ոչ թե խաղաղության և ինտեգրման խոչընդոտ են, այլ պայման են, որի դեպքում խաղաղությունն ու ինտեգրումը կլինեն կայուն։ Խաղաղությունը, որը կառուցված է զիջումների վրա՝ առանց երաշխիքների, խաղաղություն չէ, այլ հետաձգված հակամարտություն։ Իսկ ինտեգրումը, առանց ներքին չափանիշների, ինտեգրում չէ, այլ հովանավորի փոփոխություն։

Եվ վերջապես, դեպի Եվրոպա ճանապարհը սկսվում է ոչ թե Ստրասբուրգից կամ Բրյուսելից, այլ Երևանից»: