Վրաստանի իշխանությունները վստահեցրել են ԵՄ-ին, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերաարտահանումը
Վրաստանի իշխանությունները պարտավորվել են թույլ չտալ Ռուսաստանի հետ կապված լցանավերի մուտքն իրենց ծովային տերմինալներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Շիոբհան ՄաքԳարին։
«Վրաստանը մեզ տեղեկացրել է, որ ստվերային նավատորմին պատկանող նավթատարներն այլևս չեն կարողանա կանգ առնել իր նավահանգիստներում», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
ՄաքԳարին նշել է, որ «եվրոպական պատժամիջոցների ռեժիմի խախտումներ են եղել, և Վրաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել այն գործողությունները, որոնք մեզ մոտ մտահոգություններ են առաջացրել»։
Խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը պատրաստելիս նախատեսվում էր վրացական Կուլևիի տերմինալը ներառել այն կազմակերպությունների ցանկում, որոնք, Բրյուսելի կարծիքով, նպաստում են Ռուսաստանի կողմից ԵՄ սահմանափակող միջոցառումների շրջանցմանը։
«Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ դադարեցնում են ռուսական նավթի վերաարտահանումը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին՝ համոզվելու, որ դա իսկապես այդպես է», – հայտարարել է ՄաքԳարին։
Նա հավելել է, որ ԵՄ-ն չի տատանվի վճռականորեն գործել ցանկացած կազմակերպության դեմ, որը խաթարում է պատժամիջոցների ազդեցությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը բացառել է վրացական Կուլևիի նավահանգստի նավթային տերմինալը Ռուսաստանի դեմ պատրաստվող 20-րդ պատժամիջոցների փաթեթից։ Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ դեսպանորդ Դեյվիդ Օ’Սալիվանն այդ մասին տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...