Երկրի վրա սկսվել է գարնան առաջին երկարատև մագնիսական փոթորիկը
Երկրի վրա գարնան առաջին տևական մագնիսական փոթորիկն է սկսվել։ Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Կեսգիշերից սկսած մոլորակային մագնիսական փոթորիկ է գրանցվում։ Երևույթը կապված է Երկրի մերձակայքում արեգակնային քամու արագության կտրուկ աճի հետ, ինչն իր հերթին առաջացել է Արևի վրա թագային անցքի պատճառով։ Փոթորիկը հազվագյուտ կայունություն ունի. 9 ժամ շարունակ ինդեքսը միևնույն՝ G1.7 մակարդակի վրա է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Այս մակարդակի փոթորիկները կարող են ազդել էներգետիկ համակարգերի և ռադիոալիքների տարածման վրա։ Սա այս ամսվա արդեն երկրորդ մագնիսական փոթորիկն է, բայց առաջին խոշորը։ Ավելի վաղ՝ մարտի 4-ին, կարճատև դրվագ էր գրանցվել, որը գրեթե կապված չէր արեգակնային արտաքին պատճառների հետ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան