ՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակ»-ի յոթ երկրներից վեցը դեմ են ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ քայլին գնաց Իրանի դեմ սկսված պատերազմից հետո՝ գների կտրուկ աճի ֆոնին համաշխարհային մատակարարումը մեծացնելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի առաջնորդները նշել են, որ կօգտագործեն Սպիտակ տան հետ իրենց հաղորդակցության ուղիները, որպեսզի համոզեն Թրամփին վերանայել իր որոշումը։
Եռյակը վերահաստատել է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի՝ Ուկրաինայում պատերազմի և համաշխարհային անվտանգությանը ներկայացվող ավելի լայն սպառնալիքի պատճառով Կրեմլի վրա առավելագույն ճնշումը մնում է անհրաժեշտ։
«Յոթից վեցը հստակ կարծիք հայտնեցին, որ մենք չպետք է վերացնենք հակառուսական պատժամիջոցները: Մենք մի փոքր զարմացանք՝ իմանալով, որ ամերիկյան կառավարությունը այլ որոշում է կայացրել», – ասել է Մերցը։
Առաջնորդները համաձայնել են, որ Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված՝ Կրեմլի վրա ճնշումը պետք է պահպանվի առավելագույն մակարդակով, որպեսզի Ռուսաստանը համաշխարհային նավթային շուկաներ վերադառնալուց օգուտներ չստանա։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...