Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող
Մերձավոր Արևելքում շարունակվող հարվածների հետևանքով արդեն զոհվել է ամերիկացի առնվազն 13 զինվորական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պատերազմի երկու շաբաթների ընթացքում զոհվել է ամերիկացի 13 զինվորական, ծանր վիրավորվել են 10-ը, այլ կարգի վերքեր են ստացել 200 մարտիկներ, որոնցից 170-ն արդեն վերադարձել են ծառայության։
CNN հեռուստաալիքը մարտի 13-ին հայտնել էր առնվազն 11 ամերիկացի զինվորի զոհվելու մասին։ Մինչդեռ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ արդեն զոհվել և տուժել են ավելի քան 680 ամերիկացի և իսրայելցի զինվորականներ։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մարտի 13-ին տեղեկացրել էր, որ Իրաքի արևմուտքում վթարված ամերիկյան K-135 լիցքավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են, իսկ երկուսի որոնումները շարունակվում են։ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Քուվեյթի Աշ-Շուայբա նավահանգստում գտնվող մարտավարական կենտրոնին հարվածի հետևանքով զոհվել է ամերիկացի 6 զինվորական։ CNN-ի տվյալներով՝ ևս 1 մարտիկ ստացած վերքերից մահացել է Սաուդյան Արաբիայում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...