Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան
Այս հաղորդման ընթացքում քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հերթական հարվածը հայկական ինքնությանն ու պատմական հիշողությանը, որի թիրախում այս անգամ հայտնվել է Ծիծեռնակաբերդ ի տնօրենը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելու «հանցանքի» համար։
Վերլուծել ենք, թե ինչպես է սեփական պատմությանն ու իրավունքներին հավատարիմ մնալը պաշտոնական Երևանի կողմից որակվում որպես «սադրանք» և ինչու է իշխող ուժը գիտնականներից ու մտավորականներից պահանջում բացարձակ հնազանդություն Անկարայի և Բաքվի կողմից թելադրվող օրակարգին։
Անդրադարձել ենք այն մտահոգիչ իրողությանը, որ Հայաստանի գործող ղեկավարն այսօր փաստացի հանդես է գալիս որպես Ալիևի և Էրդողանի շահերի գլխավոր պաշտպանը երկրի ներսում՝ լռեցնելով ցանկացած ձայն, որը փորձում է տեր կանգնել հայկական ճշմարտությանն ու ազգային արժանապատվությանը։
Մանրամասն քննարկել ենք նաև Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հեռացնելու և ցեղասպանության զոհերի «ցուցակագրման» վտանգավոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն հիմնահատակ քանդել հայկական պետականության հիմքերը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...