Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն նշել է Հայաստանի «ռևանշիստական ուժերի» վերջնական լուծման անհրաժեշտությունը և դիմել ՔՊ-ինԱշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհինՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ ՄխիթարյանՔաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԲախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթարՌուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհերԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասինՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվելԵրիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ումՊետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ Ադամյան Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացումՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան
Քաղաքականություն

Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով

Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն

Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են  հանրային կյանք։

1.Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։

2.Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու ուժերի միասնական գաղափար։

Սա խոսում է համագործակցության պոտենցիալի, առողջ ուժերի համախմբման իրական հնարավորության մասին։

Առաջիկայում կհրապարակվեն «Առաջարկ Հայաստանին» թիմի նոր մշակումները տարբեր ոլորտներին առնչվող։ «Առաջարկ Հայաստանին» մեկ ամսվա կամ մեկ ընտրության նախագիծ չէ։ Դա ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման  ամբողջական մոտեցումներով։ Ինձ համար դա հետաքրքիր է հենց դրանով։

Մենք կարևորում ենք  միջընտրազանգվածային երկխոսությունը և հանրային մթնոլորտի փոփոխությանն ուղված մյուս գրագետ քայլերը։ Դա շատ կարևոր, թերևս բեկումնային պահ է նախընըտրական Հայաստանում։ Հուսով եմ, սա նույնպես կդառնա միասնական գաղափար։

Շատ կարևոր է նաև ոչ թե սպասել հայկական «մոլդովական սցենարին», այլ՝ հաշվարկել հնարավոր սցենարները և ունենալ պատրաստի քայլեր։ Եվ առավել կարևոր է սեփական պոզիտիվ հաշվարկները չկառուցել այս կամ այն ուժի նկատմամբ հնարավոր իշխանական բռնաճնշումների վրա։

Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով։ Եվ շատ կարևոր է այս ընթացքում դուրս գալ հայկական էգոցենտրիզմի որակներից։ Միայնակ այս վիճակից չի կարող երկիրը հանել ոչ մի անհատ, ոչ մի առանձին ուժ, ոչ մի առանձին կուսակցություն։ Սոլիդ իշխանություն առաջին հերթին նշանակում է միասին աշխատելու իրական կարողություն, համակեցության և համագործակցության որակներ։

Սա նշանակում է նաև սոլիդ նախընտրական պայքար։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահվածքը միմյանց նկատմամբ՝  ընտրողին ուղղված ազդակ է։ Այդ պահվածքն ընտրողին ասում է՝ ահա ա´յս ուժերը կարող են հետագայում ձևավորել ամուր, վստահելի իշխանականություն, ահա ա´յս ուժերին կարելի է քվե վստահել։

Այս փուլում վճռորոշ  կարևորություն ունի  ընդդիմադիր ուժերի հանդեպ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը։ Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ