Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Վերջին տարիներին շարժական ինտերնետը դարձել է մարդկանց առօրյայի կարևոր բաղադրիչներից մեկը՝ աշխատանքի, կրթության և ժամանցի համար։ Տեսազանգերից և առցանց հանդիպումներից մինչև ֆիլմերի դիտում և սոցիալական հարթակներում ակտիվ շփում՝ օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են զգում բարձր արագության և կայուն կապի կարիք։
Ucom-ի Level Up+ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտագործում են շարժական ինտերնետը և ցանկանում են մշտապես մնալ կապի մեջ՝ հասանելիություն ունենալով ժամանակակից թվային ծառայություններին։
«Այսօր կապը դարձել է ժամանակակից թվային կյանքի հիմքը։ Ucom-ում մեր նպատակն է ապահովել, որ մեր բաժանորդները Հայաստանի ցանկացած կետում ունենան հասանելիություն առաջատար տեխնոլոգիաներին և ժամանակակից թվային հնարավորություններին։ Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցը և ծառայությունները, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիական լուծումներից։ Դրա ապացույցն է Ookla®-ի կողմից վերջերս ստացած գնահատականը, ըստ որի Ucom-ը ճանաչվեց N1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված կապով», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի Level Up+ հետվճարային փաթեթները հասանելի են մի քանի տարբերակներով՝ հնարավորություն տալով բաժանորդներին ընտրել իրենց օգտագործման ծավալին համապատասխան առաջարկը` Level Up+ 3000, 4000, 5500, 8000։ Օրինակ՝ Level Up+ 5500 փաթեթը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք ցանկանում են ունենալ անսահմանափակ ինտերնետ ու մեծ ծավալի ներառված րոպեներ, ազատ օգտվել ծառայություններից՝ միշտ մնալով կապի մեջ։
Level Up+ հետվճարային փաթեթների միջոցով բաժանորդները կարող են մշտապես լինել կապի մեջ և ապրել առանց սահմանափակումների՝ միանալով Հայաստանում №1 օպերատորին*։
Առավել մանրամասն՝ ucom.am/postpaid հղումով։
*Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® - ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան