Քոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է
Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երվանդ Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել-տարել են դրամապանակը։
Մեկնել էին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստրը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և անձնագիր։
Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 12։15-ին, նա հայտնաբերվեց Ջրվեժ թաղամասում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։
Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվեց նախաքննական մարմին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան