Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:Էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը հայտարարել է, որ կառավարությունը «ինտենսիվորեն ուսումնասիրում է» նեղուցի վերաբացման համար հնարավոր քայլերը, սակայն հրաժարվել է հստակ պարտավորություններ ստանձնել։
Նախարարները քննարկում են ականներ որսացող անօդաչու թռչող սարքեր ուղարկելու հարցը, սակայն ներկայում պատրաստ չեն որևէ ռազմանավ ուղարկել նեղուց։The Daily Telegraph-ը գրում է, որ ռազմանավեր ուղարկելուց հրաժարումը կարող է էլ ավելի վատացնել հարաբերությունները Սթարմերի և Թրամփի միջև։
Սպիտակ տան ղեկավարն արդեն դժգոհություն է հայտնել, որ Լոնդոնը թույլ չի տվել օգտագործել իր ռազմակայաններն Իրանի դեմ առաջին հարվածները հասցնելու համար:Իրանի փոխարտգործնախարարը մարտի 15-ին նախազգուշացրել էր Սթարմերին չմիանալ հարձակմանը՝ ասելով. «Մենք պատերազմի մեջ չենք Մեծ Բրիտանիայի հետ… բայց այս պատերազմին ցանկացած մասնակցություն կդիտարկվի որպես մասնակցություն Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմական ագրեսիային»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան