Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնը համալրվել է համապատասխան որակավորում անցած 87 փորձագետով․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանն ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ ներկայացրել է կատարված փորձաքննությունների, ստացված եզրակացությունների, կադրային համալրման և Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է փորձաքննություն նշանակելու մասին 10․148 որոշում (2024-ին՝ 8.226 որոշում), իսկ փորձագետների կողմից տրվել է 9․841 եզրակացություն (2024-ին՝ 6․021 եզրակացություն): Այսպիսով, արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով:

Ավարտված 9․841 փորձաքննությունից 8․757-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի, 1․070-ը՝ ՀՀ ոստիկանության, 12-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, իսկ 2-ը՝ դատարանի կողմից նշանակված։

ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների ճիշտ կազմակերպման և պլանավորման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ծառայությունների ձեռք բերման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հանձնարարությամբ՝ որոշ տեսակի զենքերի և սառը զենքերի, հուշանվեր թղթադրամների, օտարերկրյա պետություններում թողարկված վարորդական իրավունքների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի փորձաքննությունների փոխարեն դրանց զննություններն իրականացվում են փորձագետի մասնակցությամբ, ինչպես նաև համապատասխան հարցումներ են ուղարկվում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել փորձագետներին անհիմն ծանրաբեռնելուց և ավելորդ նյութածախսից։

Տնօրենն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը համալրվել է համապատասխան որակավորում անցած շուրջ 87  փորձագետով:

Վիգեն Մեսրոպյանը գոհունակությամբ նշել է, որ 2025 թվականի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նշելով, որ նրանց կատարած աշխատանքը տեսանելի է և էական նշանակություն ունի քրեական վարույթների ընթացքը լուծելու հարցում:

Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ:

Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած հարցում ՊՈԱԿ-ին աջակցելու և խնդիրների առկայության դեպքում դրանց լուծում տալու:

Խորհրդակցությունից հետո Արթուր Պողոսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել փորձագետների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 1-ից գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում կա 11 բաժին, որից 7-ը՝ կենտրոնական մարմնում, իսկ 4-ը՝ մարզերում:

Կազմակերպությունը փորձագիտական ծառայությունների մատուցումից և շուրջօրյա քրեագիտական աջակցության ցուցաբերումից բացի՝ վարում է նաև ՀՀ-ում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, իրականացնում է մատնադրոշմների, գնդակապարկուճադարանի և ԴՆԹ նմուշների հաշվառումներ։