Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն

Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել: Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։ Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՅԻՆ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում) 2026 թ․ մարտի 13 «Ես կցանկանայի... Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն, տիկին Ալիևա. ստիպված եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ես չեմ կարողացել կապվել Ձեզ հետ, թեև փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և զանգելու փորձերով գործադրել եմ հնարավոր բոլոր ջանքերը: Հետևաբար, ստիպված եմ դիմել Ձեզ հրապարակայնորեն: Եվ, ցավոք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարվողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողություն, կա՛մ... (Այստեղ Ռուբեն Վարդանյանին ընդհատում են և թույլ չեն տալիս շարունակել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված իր խոսքը) Եվ հիմա նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ դա անել: Ուզում եմ ասել, որ, ցավոք, նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ... Ես մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն. չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով։ Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը: Որովհետև, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկա որևէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։ ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն և զբաղված է մատակարարումներով...» (Զանգն ադրբեջանական կողմից ընդհատվում է` հնարավորություն չտալով Ռուբեն Վարդանյանին ավարտել օմբուդսմենին ուղղված իր խոսքը)»,-ասված է հայտարարության մեջ: