Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում
Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ աղետալի հումանիտար հետևանքներ կունենա և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավորության ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Կանադայի վարչապետի գրասենյակի հրապարակած հայտարարության տեքստում ասվում է, որ ղեկավարները «լրջորեն անհանգստացած են Լիբանանում բռնության սրմամբ» և Իսրայելի ու Լիբանանի պաշտոնյաներին կառուցողական փոխգործակցության կոչ են անում՝ կայուն քաղաքական լուծում մշակելու նպատակով։Մարտի 16-ին իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Լիբանանի հարավում «սահմանափակ ցամաքային գործողություններ» են սկսել «Հեզբոլլահ» խմբավորման դեմ:Մարտական գործողությունների հետևանքով ավերել են Բեյրութի հարավային շրջանները, տեղի որոշ բնակիչներ անօթևան են մնացել։Ղեկավարների հայտարարության մեջ ասվում է, որ «Լիբանանում հումանիտար իրադրությունը, այդ թվում՝ շարունակվող զանգվածային տեղահանությունը, արդեն խորը տագնապ է առաջացնում»։
««Հեզբոլլահ»-ի հարձակումներն Իսրայելի վրա և խաղաղ բնակիչների թիրախավորումը պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն։ Մենք դատապարտում ենք ռազմական գործողություններում Իրանին միանալու «Հեզբոլլահ»-ի որոշումը…. Մենք համերաշխություն ենք հայտնում Լիբանանի կառավարությանը և ժողովրդին, որոնք հակառակ իրենց կամքի ներքաշվել են այս հակամարտության մեջ», – հավելել են հինգ երկրի ղեկավարները։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո լիբանանյան «Հեզբոլլահ»-ը սկսել է գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ, որն էլ պատասխան գործողություններ է սկսել՝ ավելի քան 880 զոհի պատճառ դառնալով։ Լիբանանի կառավարությունն արգելել է «Հեզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան