Անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ. Երևանում Իրանի դեսպանատուն
Երևանում ԻԻՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ անդրադառնալով ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելուն։
«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Կարմիր Մահիկ ընկերության հայտարարության համաձայն ՝ վիրավորների թվի աճի և բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության հանգամանքը հաշվի առնելով՝ հրատապության կարգով անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ և բժշկական պարագաներ։
«Հետևաբար, բոլոր հայրենակիցներին և անհատներին, հայկական կազմակերպություններին և մատակարարներին հրավիրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը։
Կանխիկ դրամական օգնությունների համար Մելլաթ բանկի Երաևնի մասնաճյուղում բացվել է հետևյալ հաշվեհամարը՝
2080000000330400»,-ասված է հայտարարության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան