Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան

Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր Ավետիսյան

Պարզ իրականություն 
 
 ԱՄՆ-ի ագրեսիային ի պատասխան Իրանը ռմբակոծում է ԱՄՆ-ի ռազմաբազաները տարածաշրջանում։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ այս ռազմաբազաները իբր թե տեղակայված էին արաբական պետություններում՝ այդ պետությունները Իրանի ագրեսիայից պաշտպանելու համար, բայց իրականում դարձան փաստացի այդ պետությունների տարածքները ռմբակոծելու իրական առիթ։
 
Սակայն պատահաբար տեղի են ունենում հարվածներ արաբական տարբեր երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքում, որոնք Իրանը միանգամից հերքում է, հայտարարելով, որ ինքը չի հարվածել, և հատուկ ծառայությունները հայտնում են, որ դրանք իրականացվել են Ամերիկայի և Իսրայելի կողմից։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի արաբական պետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի դեմ։
 
 Այս պահի դրությամբ, գոնե Ադրբեջանը և արաբական պետությունները ունեն քաղաքական պատկերացումներ կամ քաղաքական գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի նրանք ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի հետ։
 
Մենք կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ի նպատակն է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի ամբողջ տարածաշրջանը եռա՝ հանուն Միացյալ Նահանգների գեոպոլիտիկ շահերի։ Նրանք փորձում են տարածաշրջանի պետություններին կռվեցնել մեկը մյուսի դեմ, որպեսզի նրանք զբաղվեն իրենց այլ հարցերով։
 
 Սա է այսօրվա իրավիճակը, բայց երբ մենք ետ ենք գնում պատմության ճանապարհով՝ հասնում ենք 1828 թվական, Թուրքմենչայի պայմանագիր։ Մենք տեսնում ենք նույն պատկերը. Այդ ժամանակ Ռուսաստանը, կովկասյան ժողովուրդներին պարսից լծից ազատագրելու նպատակով, պատերազմի մեջ մտավ պարսիկների դեմ և փայլուն հաղթանակ ունեցավ, արդյունքում կնքելով Թուրքմենչայի պայմանագիրը։
 
Այդ ժամանակ ևս Արևմուտքը աջակցում էր մի կողմից Իրանին, մի կողմից Թուրքիային՝ Օսմանյան կայսրությանը։
 
 Ֆրանսիացիները օսմանցիների դաշնակիցներն էին, անգլիացիները՝ պարսիկների, և երբ պարսիկները պարտվելով կնքեցին Թուրքմենչայի պայմանագիրը, Ռուսաստանը ուղարկեց Իրան մեր ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկին՝ Գրիբոյեդովին։ Անգլիացիները կազմակերպեցին Գրիբոյեդովի սպանությունը։ Գրիբոյեդովին սպանելու պատճառն այն էր, որպեսզի Ռուսաստանը խախտի Թուրքմենչայի պայմանագիրը և շարունակի պատերազմել Իրանի դեմ, քանի որ անգլիացիներին ձեռնտու չէր խաղաղությունը այս տարածաշրջանում, և նրանք ցանկանում էին, որպեսզի ռուս-պարսկական պատերազմը շարունակվի։
 
 Ի դեպ, Գրիբոյեդովին այնպիսի խոշտանգումներով էին սպանել, որ մի քանի օր շարունակ Թեհրանի փողոցներով փնտրում էին նրա դին և գտան միայն այն պատճառով, որ երիտասարդ տարիներին Գրիբոյեդովը մասնակցել էր դուելին և վնասվածք ստացել ականջի շրջանում։ Միայն այդ վնասվածքի հետքերով կարողացան գտնել մեծ դիվանագետի դին։
 
 Այս ժամանակ Ռուսաստանը ունեցավ բարձր քաղաքական հաշվարկ և ինտելեկտ, որպեսզի իր դեսպանի սպանության համար պատերազմը չշարունակի։ Պարսիկներն էլ ունեցան բավարար ինտելեկտ, որպեսզի ներողություն խնդրեն ռուսներից և պատերազմը չշարունակվի։
 
 Այս փաստը ցույց էր տալիս, որ 200 տարի առաջ և առհասարակ, բոլոր ժամանակներում, Արևմուտքը խնդիր է ունեցել այլ պետությունների և ժողովրդի ձեռքերով պատերազմներ հրահրելու համար, որպեսզի ինքն անպատասխանատվությամբ և զոհողություններ չկրելով լուծի իր գեոպոլիտիկ խնդիրները։
Սա ցույց էր տալիս, որ բոլոր այն պետությունները, որոնք Արևմուտքին թույլ են տալիս քիթը խոթել տարածաշրջանային խնդիրներին, դառնում են Արևմուտքի գործիքներ։ Եվ հիմա մեր տարածաշրջանը Արևմուտքի համար հերթական գեոպոլիտիկ պատերազմի թատերաբեմն է, և խնդիրը լուծելու համար տարածաշրջանի պետությունները պետք է գիտակցեն, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգներին և Հավաքական Արևմուտքին իրենց տարածաշրջանից դուրս շպրտելն է և թույլ չտալ, որպեսզի նրանք միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին։
 
Սա էլ պատճառն է, որ Ռուսաստանը առաջարկել և հիմա էլ շարունակում է առաջարկել, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն 3+3 ֆորմատով, և Արևմուտքը չպետք է միջամտի։
 
Ցավոք սրտի, հայաստանյան քաղաքական միտքը այս պարզ աշխարհաքաղաքական մոտեցումը չի ուզում հասկանալ և թույլ էր տալիս, որ Միացյալ Նահանգները միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին, ինչի հետևանքները մենք արդեն տեսնում ենք։
 
Այս իրողությունները ապացուցում են ևս մեկ կարևոր ճշմարտություն՝ երբ թույլ ես տալիս Արևմուտքին միջամտել քո տարածաշրջանային խնդիրներին, այլևս դու չես վերահսկում իրավիճակը։ Նրանք միշտ գտնում են պահը կամ անհրաժեշտությունը պատերազմ սարքելու համար, նույնիսկ եթե տարածաշրջանի պետությունները կարծես խաղաղության մեջ են։ Արևմուտքը գտնում է ճանապարհներ՝ ինչպես ստեղծել պատերազմ և օգտագործել տարածաշրջանը իր գեոպոլիտիկ շահերի համար։
 
Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը։ Հակառակ պարագայում մենք միշտ դիտվելու ենք Արևմուտքի համար որպես գործիք սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ բերելու ճանապարհին։
Մհեր Ավետիսյան