Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ հիմք ընդունելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 16-ին ստացված թիվ 01/1422-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը՝ «Տոնուս-լես» ՍՊ, «Ալֆա-ֆարմ իմպորտ» ՓԲ, «Նատալի ֆարմ» ՍՊ, «Էսկուլապ-իմպորտ» ՍՊ և «Թեոֆարմա իմպորտ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի մարտի 17-ին տրվել է «Ֆերետաբ քոմպ (երկաթի ֆումարատ, ֆոլաթթու), դեղապատիճներ կոշտ, 152,1մգ + 0,5մգ (100/10 x 10/) բլիստերում» դեղի F02490 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2026 թ), G08684 (պիտանելիության ժամկետ՝ 30.06.2026թ․), G08683 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2026 թ․), G08033 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027թ․), H10279 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027 թ․), H01931 (պիտանելիության ժամկետ՝ 30.09.2027թ․), F02491 (պիտանելիության ժամկետ՝ 31.07.2027 թ․) սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Գրանցման հավաստագրի իրավատեր՝ «Ացինո ֆարմա ԱԳ» ընկերության տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ դեղի թվարկված սերիաների նմուշների լաբորատորային հետազոտությունների ժամանակ հայտնաբերված երկաթի քանակական պարունակության՝ սպեցիֆիկացիայի սահմաններին չհամապատասխանող արդյունքի պատճառով, ենթակա է շրջանառության դադարեցման և հետկանչի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան