Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան
«Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել Հայաստանի պաշտպանական բյուջեն»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսին ունեցած ելույթում ասաց կուսակցության անդամ, արցախցի Արեգա Հովսեփյանը։
Համեմատության համար նա նշեց, որ թեև Հայաստանի շուրջը տեղի են ունենում աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություններ, հին և նոր հակամարտությունների ռիսկայնությունն ակնհայտորեն բարձրանում է, սակայն ներկայիս վարչապետը որոշում է նվազեցնել պաշտպանական բուջեն։
Ա. Հովսեփյանի խոսքով, հայրենիքի անվտանգությունը սկսվում է սահմաններից, և Հայաստանի սահմանները պետք է շուրջօրյա պաշտպանված լինեն ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվելու է կիբերանվտանգության ծառայություն, որը պաշտպանելու է Հայաստանի թվային ենթակառուցվածքները, կապի համակարգերը, ռազմավարական ցանցերը։
Նա նաև նշեց, որ Սամվել Կարապետյանը խոստանում է վերադարձնել բոլոր գերիներին։
«Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ՝ միջազգային ներուժը ծառայեցնելու Հայաստանի ազգային շահերի համար։ Այսօր արդեն իսկ դա իրականանում է»,- ասաց Ա. Հովսեփյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել