Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ չնայած իրեն հորդորում են չարձագանքել նրան։

«Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ ինձ հետ կապված վարույթը կարճվելու է։

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, որ հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե՝ «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի։

Երկրորդը՝ ինձ Քննչական կոմիտեում ասել են՝ մեկուկես տարի քննություն ենք իրականացրել, փորձաքննություն ենք նշանակել, հակված ենք կարճելու, բայց դատախազությունը պետք է որոշի այս վարույթի վերջնական ելքը եւ ստորագրել են տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին թուղթ։ Հարցրել եմ՝ լրագրողները հետաքրքրվում են՝ կարո՞ղ եմ ինչ որ մանրամասներ հայտնել, օրինակ, թե՝ իմ որ հրապարակման համար եք հարուցել, կամ ինչ եզրակացություն են տվել փորձագետները։ Ասել են՝ ոչ, կարող եք միայն քրեական վարույթի հարուցման հոդվածը՝ ՔրՕր-ի հոդվածը հրապարակել եւ, թե ինչ կարգավիճակ ունեք այս պահին։ Նաեւ խոստացել են, որ 10 օրում եզրակացություն կլինի, կուղարկեն ինձ՝ դրանից հետո կարող եմ խոսել։ Այնպես չէ, որ ես հակված էի աղմուկ բարձրացնելու, իմ լրագրող գործընկերներն են ավելի շատ այդ աղմուկի հեղինակները, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա զոնդաժ է՝ ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ։

Երրորդ․ այսօրվա հայտարարությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին։ Քանի որ պարզվեց՝ իրավունք ունի չավարտված վարույթի մասին նախաքննական տեղեկություններ ստանալ, չարաշահելով իր դիրքը։ Ինչո՞ւ է Քննչականն Փաշինյանին զեկուցել գործի ընթացքի մասին։ Ընդ որում՝ լրագրողներից մեկը երեկ համառորեն փորձել էր Քննչական կոմիտեից ստանալ մի հարցի պատասխան՝ «ճի՞շտ է, որ Արմինե Օհանյանի նկատմամբ վարույթը կարճվելու է», ՔԿ-ից հրաժարվել էին պատասխանել, իսկ այսօր, փաստորեն, վարչապետին զեկուցել են այդ մասին։

Չորրորդ․ Խոսում է քաղհայցի մասին, որով ինքը դիմել է ընդդեմ «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված, որվհետեւ, պարզվում է՝ ոչ մեկն իրավունք չունի իրեն հարցեր տալ (Դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը Նիկոլ Փաշինյանը) եւ իրավունք չունենք նաեւ «օդից կախված լուրերի» իսկությունը ստուգել, քանի որ ինքը՝ «հարգում է վարչապետի ինստիտուտը» եւ ով ուզում է լինի՝ «պետք է պատասխան տա»։ Իսկ, կներեք, Հայ առաքելական եկեղեցին ինստիտուտ չի՞ եւ հարգանքի արժանի չի՞։ Կամ՝ իրավապահ համակարգը ինստիտուտ չի՞ եւ կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնելով ինչ ասես գրել սրբազանների հասցեին (դոմփել-մոմփելուց, մինչեւ մանկապղծության մեջ մեղադրանքներ) եւ պատասխան չտալ։ Իսկ, կներեք՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը ինստիտուտ չի՞, որ մի հատ պոդքաստի համար մարդկանց եք նստացնում, մի հատ քոմենթի համար 5 երեխայի մորն եք կալանավորում, կամ՝ քրեական վարույթ եք հարուցում խմբագրի նկատմամբ եւ այդ վարույթն այնքան անհիմն է, որ անգամ ձեր ենթակա իրավապահները չեն կարողանում մեղադրանք առաջադրել՝ ստիպված են լինում կարճել։

Եւ վերջապես՝ շատ խնդալու է, երբ «օդից կախված լուրեր» արտահայտության հիմնադիր-հեղինակը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է նման լուրեր հրապարակելու անթույլատրելիության եւ ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին։

ՀԳ․ Ի դեպ, այսօր ստացել ենք նաեւ Փաշինյանի քաղհայցով վճիռը։ Դատավորը, կարելի է ասել, սողոմոնյան որոշում է կայացրել՝ բավարարել է Փաշինյանի հայցի հերքման պահանջը (որ պաշտոնը չկորցնի), եւ մերժել է պահանջի նյութական մասն՝ ամբողջությամբ։ Բայց դա էլ ենք բողոքարկելու, որովհետեւ անգամ այս վճռից երեւում է, որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող նշված հրապարակման մեջ եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում․․․»,- գրել է Օհանյանը։