ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ
ԵՄ-ում կրկին մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ սահմանված առանձին պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Մենք ընդգծել ենք մեր մտահոգությունը պատժամիջոցները մասնակիորեն չեղարկելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, ինչն արդեն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի վրա», – լրագրողների հետ զրույցից նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կոշտան կրկին նշել է, որ, Բրյուսելի կարծիքով, անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ դա, նրա խոսքով, կօգնի «բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել նրան»։
Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային։Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները վերանայել են այն լիցենզիան, որը ենթադրում է ռուսական նավթի որոշակի բեռների փոխադրման և վաճառքի թույլտվություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան