Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման Աբովյան
Երեկվա օրն ավարտեց սիբեխով, ու սկսվեց «ուժեղի և թույլի» մասին սիբեխային դատողություններով։ Կառապանը սկսեց, «Կալիգուլայի ձիերը» շարունակեցին: Համարենք ծրագրային բանավեճը սկսվել է։ Ըստ այդմ. Իմ կարծիքով.
1. Ուժեղ գործիչը նա է, ով կհասկանար ընթացքը և կընդուներ պատերազմը շուտ կանգնեցնելու առաջարկը՝ փրկելով հազարավոր կյանքեր, ու ազգային արժանապատվությունը։
2. Ուժեղ ղեկավարը մարդ բռնելու մոլուցքով չի ապրի ու քննիչով չի վախեցնի ուրիշներին։
3. Ուժեղ ղեկավարը կոչ չի անի տնից կասկա, բուշլատ վերցրեք ու գնացեք զոհվեք։
4. Ուժեղ ղեկավարը իր իշխանության օրոք անծայրածիր Եռաբլուր ստեղծելուց հետո, մի ամբողջ սերունդ զոհելուց հետո ինքնամոռաց քեֆերի չի տրվի։
5. Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի։
6. Ուժեղ ղեկավարը կկարևորի իր խոսքի արժեքը ու հանրությանը չի ներկայանա փողոցային բառապաշարով:
Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու:
Վստահաբար էլի են լինելու պատասխանի առիթներ։ Այնպես, որ մնացածը հետո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են...