Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Քաղաքականություն

Իրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Հայաստանի համար

Ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։

Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն դարձնենք տեղի ունեցողի ռազմավարական ընթացքին։

Այդ տեսանկյունից այս պահին արդեն իսկ հստակ նշմարելի են առնվազն երեք եզրակացություններ, որոնք խիստ ակտուալ են մեզ համար՝ նաև հենց հիմա մեզանում ծավալվող պարտության քարոզի համատեքստում։

1️⃣-ԻՆ ԴԱՍ
Պատերազմում ոչ ամեն ինչ է որոշվում նյութական առավելությամբ։ ԱՄՆ և Իսրայելը բացահայտ կերպով ու բազմապատիկ անգամներ գերազանցում են Իրանին իրենց ռազմատեխնիկական հնարավորություններով, ինչը ապահովում է վերջիններիս մարտավարական հաջողությունները։ Սակայն մարտավարական հաջողությունները անպայմանորեն չեն ենթադրում ռազմավարական հաղթանակ։ Ամերիկա-իսրայելական ռազմական օպերացիան, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված էր ավարտել մի քանի օրում (ռուսական СВО-ի առաջին տարբերակի նմանությամբ), տևում է ավելի քան երեք շաբաթ՝ առանց հստակ հաղթական ավարտի ռազմավարության։ Իրանական գրագետ դիմադրությունը (տե՛ս հաջորդ կետը), ինչպես նաև պատերազմի ելքին ուղղված ռազմավարական մոտեցումը թույլ են տալիս Թեհրանին կոմպենսացնել ռազմատեխնիկական անհավասարակշռությունը և, չնայած կրած բազմաթիվ կորուստներին, ոչ միայն շարունակել դիմադրությունը, այլև աստիճանաբար թելադրել իրեն պարտադրված պատերազմի նոր ընթացքը։

2️⃣-ՐԴ ԴԱՍ
Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։

Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։

Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։

3️⃣-ՐԴ ԴԱՍ
Երբ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնը փորձում էր արագ կերպով գրավել Ռուսաստանը, նա հաշվի էր առել շատ բան, բացի մեկից՝ եղանակային պայմանները։ Նապոլեոնի ու այլ արևմտյան բանակների՝ ռուսական հողում պարտվելուց հետո հաճախ են ասում «Գեներալ ցրտի» (Генерал Мороз) մասին (նկատի ունենալով ռուսական աշխարհի խիստ ցրտաշունչ ձմեռն ու դրանցում կռվելու անհնարինությունը), որը որպես մի անտեսանելի ուժ օգնում էր ռուսական կողմին հաղթելու։
Եթե այս գեղարվեստական անալոգիան կիրառենք Իրանի համար, ապա կարող ենք ասել, որ Իրանն ունի իր անուսադիր գեներալը. դա «Գեներալ աշխարհագրությունն է»։ Իրանական ռազմավարությունը հիմնված է այդ պետության աշխարհագրության լիարժեք գիտակցման ու դրա խելամիտ օգտագործման վրա։ Պատկերավոր ասած Հորմուզի նեղուցը և արաբական երկրները Իրանի բակում են, ուստի դրանց վրա ճնշում կարելի է բանեցնել՝ նույնիսկ ունենալով պարսատիկ (ռագատկա)՝ նվազագույն գործիքներ (զենքեր) սեփական զինանոցում։ Իրանական ռազմավարության հիմքում հենց այս հաշվարկն է. եթե նույնիսկ Իրանի հեռահար բոլոր հրթիռները վերանան, միևնույն է, միշտ կարելի է գտնել մի փոքր նավակ, որը Հորմուզի նեղուցում կստեղծի համաշխարհային մակարդակի խնդիրներ՝ ստիպելով բոլորին հաշվի առնել իրանական գործոնը։

Վերոնշյալը մեզ համար ամեն օր գրվող «բաց դասագրքի» առաջին էջերից է։ Էլի ուսանելի բաներ կան, սակայն մինչև դրանց անցնելը մի պահ մտածե՛ք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը ունենար ռազմավարական մտածողություն 2020 թ. պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, կռահում եք, որ բոլորովին այլ ելք կլիներ Արցախի ու ողջ Հայաստանի համար։

Այս դասերը կիրառելի են նաև հիմա և հաստատ ավելի լավն են, քան մեզ փայլուն թիթեղներով հրամցվող շարունակական կապիտուլիացիան»։