ԱՄՆ-ը դիտարկում է ցամաքային գործողություն՝ Իրանի Խարկ կղզին գրավելnւ համար. The Jerusalem Post
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին տեղեկացրել են Իսրայելի և այլ երկրների իրենց գործընկերներին, որ, ըստ ամենայնի, կարող է այլընտրանք չլինել, քան Միացյալ Նահանգների կողմից ցամաքային ռազմական գործողության իրականացումը՝ իրանական Խարկ կղզին գրավելու համար։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են հարցին ծանոթ երկու աղբյուրներ:
Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզին ծառայում է որպես Իրանի նավթի արտահանման հիմնական հանգույց, որտեղից հում նավթի 90%-ն ուղղվում է դեպի Չինաստան: Վերջին օրերին ԱՄՆ վարչակազմի ներսում քննարկումներ են սկսվել այն մասին, թե արդյոք արժե գրավել կղզին՝ ստիպելու Իրանին դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի արգելափակումը:
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը հաստատել է Post-ին, որ ԱՄՆ զինված ուժերն արագացրել են հազարավոր ծովային հետևակայինների և ռազմածովային ուժերի անձնակազմի տեղակայումը Մերձավոր Արևելքում:
Այս տեղակայումը ներառում է USS Boxer դեսանտային պատրաստության խումբը, որի կազմում են USS Boxer դեսանտային գրոհային նավը (որը գործում է որպես թեթև ավիակիր), ինչպես նաև USS Portland և USS Comstock դեսանտային տրանսպորտային նավերը: Այս երեք նավերը տեղափոխում են մոտ 4,500 ծովային հետևակային և լրացուցիչ մարտական անձնակազմ:
Հիշեցնենք, որ մոտ մեկուկես շաբաթ առաջ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խարկ կղզու ռազմական թիրախներին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է կղզու բոլոր ռազմական թիրախները:
Նախագահը հավելել է, որ այդ պահին որոշել է չքանդել կղզու ողջ նավթային ենթակառուցվածքը, սակայն նախազգուշացրել է, որ եթե Իրանը խոչընդոտի տեղաշարժը Հորմուզի նեղուցում, ինքը կվերանայեմ որոշումը:
Միևնույն ժամանակ, շաբաթ օրը Թրամփը սպառնացել է Իրանին՝ հայտարարելով, որ եթե նեղուցի շրջափակումը չվերացվի, ինքը թիրախավորելու է իրանական էլեկտրակայանները:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...