ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները նոր հանդիպում են անցկացրել
Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները մարտի 21-ին և 22-ին Ֆլորիդայում բանակցությունների հերթական փուլն են անցկացրել: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է առաջընթացի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:Ումերովի խոսքով՝ ամերիկյան պատվիրակության հետ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ռուսական կողմի հետ ռազմագերիների փոխանակումը: Նա նշել է, որ դիրքորոշումների համաձայնեցման հարցում կա առաջընթաց:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ կառուցողական բանակցությունների մասին:Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին Telegram-ում հայտնել է, որ կան Մոսկվայի հետ ռազմագերիների փոխանակումը շարունակելու վերաբերյալ ազդանշաններ:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ամերիկյան կողմի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Իրանի շուրջ իրավիճակի վրա, սակայն նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը պետք է ավարտել:Միևնույն ժամանակ Մոսկվայի և Կիևի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարբեր մարզերում ուկրաինական գրեթե 250 անօդաչու խոցելու մասին: Կան վիրավորներ:
Երկրի մի քանի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները:Ուկրաինան իր հերթին հայտնել է ռուսական հարվածների մասին: Դնեպրոպետրովսկում կա 2 զոհ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...