Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրել են մարտի 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ տվյալների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդը, նախնական պայմանավորվածությամբ իր 40-ամյա համերկրացու հետ, Մեղրի-Կապան ավտոճանապարհից վերցրել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին և հերոին տեսակի թմրամիջոցներով փաթեթներ ու մեքենայով ուղևորվում էր Երևան։
Տղամարդը Կապանում հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երեք կիլոգրամից ավելի կշռող մեթամֆետամինով երեք փաթեթ, մեկ կիլոգրամից ավելի՝ հերոինով փաթեթ, ինչպես նաև 34 դեղահաբ։
41-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան