Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում փակ քննարկումներ են անցկացվել երկու նախարարությունների հնարավոր վերամիավորման թեմայով։ Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հնարավոր միավորմանը, որի վերաբերյալ, ըստ նույն աղբյուրի, արդեն շրջանառվում է ներքին նախագիծ։
Թերթի տեղեկություններով՝ նախաձեռնության հիմնական ջատագովը համարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը ձգտում է սոցիալական և առողջապահական ոլորտների կառավարման մոդելը կենտրոնացնել մեկ գերատեսչության շրջանակում՝ իր ձեռքին։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ համակարգի ներսում արդեն նկատվում է անհանգստություն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր աշխատակիցներին, որոնք անհանգիստ են հնարավոր օպտիմալացումների հեռանկարով։
Նկատվում է ընդդիմադիր հայացքների աճ առողջապահության համակարգում, օպտիմալացման մասին լուրերի ֆոնին։ Մեզ փոխանցում են անհանգստություններ այն մասին, որ ոլորտի աշխատակիցների տասնյակ հազարավոր ձայներ իշխանությունները կկորցնեն նաև համընդհանուր ապահովագրության քաոտիկ ներդրման պատճառով, որը ոլորտը հասցրել է կոլապսի, ու ամենուր բողոքներ են՝ և պացիենտների, և բուժանձնակազմերի կողմից։
Այս լարվածության մասին տեղեկությունները, ըստ կառավարական մեր աղբյուրի, քննարկման և վերլուծության առիթ են դարձել նաև ՀՀ կառավարությունում։ Հատկապես նախընտրական փուլում այս լարվածությունը ՔՊ-ին պետք չէ։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարարությունների միավորման արդյունքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարող է լքել նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը լավ հարաբերություններ ունի Արսեն Թորոսյանի հետ, կարող է ներգրավված լինել միավորված կառույցում ոլորտի համակարգման գործընթացում։
Պաշտոնական մակարդակում առայժմ չեն մեկնաբանել հնարավոր միավորման վերաբերյալ տեղեկությունները»։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Վթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակով